Հրաչյա Հովհաննիսյան (բանաստեղծ)
հայ հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, թարգմանիչ, բանաստեղծ / From Wikipedia, the free encyclopedia
Հրաչյա Կարապետի Հովհաննիսյան (դեկտեմբերի 8, 1919(1919-12-08)[1], Շահապ, Երևանի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն[1] - նոյեմբերի 22, 1997(1997-11-22), Երևան, Հայաստան), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1974)։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1979, «Հայրական երգ» գրքից «Աշուն թագուհին» բանաստեղծությունների շարքի և «Արևոտ կղզու երգը» բանաստեղծությունների շարքի համար)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1944 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1948 թվականից։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրաչյա Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Հրաչյա Հովհաննիսյան, Ծնվել է ...
Հրաչյա Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1919(1919-12-08)[1] |
Ծննդավայր | Շահապ, Երևանի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն[1] |
Վախճանվել է | նոյեմբերի 22, 1997(1997-11-22) (77 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ և գրող |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աշխատավայր | Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն[1], Խորհրդային գրականություն[1] և Գրական թերթ[1] |
Պարգևներ | |
Զավակներ | Դավիթ Հովհաննես և Թամար Հովհաննիսյան |
Հրաչյա Հովհաննիսյան Վիքիդարանում |
Փակել
Գրող Դավիթ Հովհաննեսի և դերասանուհի Թամար Հովհաննիսյանի հայրն է։