From Wikipedia, the free encyclopedia
Հրաչյա Գրիգորի Քարամյան (հոկտեմբերի 10, 1909, Բռնակոթ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն և Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 10, 1986, Երևան], հայ մանկավարժ, մանկավարժական գիությունների դոկտոր, պրոֆեսոր (1950)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)։
Հրաչյա Քարամյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1909 |
Ծննդավայր | Բռնակոթ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն կամ Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 10, 1986 (76 տարեկան) |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Գիտական աստիճան | մանկավարժական գիտությունների դոկտոր |
1932 թվականին ավարտել է Դոնի Ռոստովի մանկավարժական ինստիտուտը։ 1935-1946 թվականներին եղել է Բաքվում Ադրբեջանի ուսուցչական ինստիտուտի տնօրենի տեղակալ, 1950-1975 թվականներին՝ Երևանի մանկավարժական ԳՀԻ-ում սեկտորի, ապա Ա․ Ժդանովի անվան ռուսական մանկավարժական, այնուհետև Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտների մանկավարժության ամբիոնների վարիչ։ 1975-1986 թվականներին դասախոսել է Երևանի պետական համալսարանի դասախոսների վերապատրաստման ֆակուլտետում։
Աշխատությունները հիմնականում նվիրված են խորհրդային մանկավարժության մեթոդոլոգիական, երեխաների գեղագիտական դաստիարակության տեսության և մեթոդների, բարձրագույն դպրոցի մանկավարժության, մանկավարժության պատմության հարցերին։
Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով (1962)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.