![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/56/Op_Magic_Carpet_%2528Yemenites%2529.jpg/640px-Op_Magic_Carpet_%2528Yemenites%2529.jpg&w=640&q=50)
Հրեաների արտագաղթ իսլամադավան երկրներից
From Wikipedia, the free encyclopedia
Հրեաների արտագաղթ իսլամադավան (հիմնականում արաբական) երկրներից, հրեաների զանգվածային արտագաղթը արաբական և իսլամադավան այլ երկրներից 20-րդ դարի ընթացքում։ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հրեաների հայրենադարձությունը Իսրայել սկսվեց 19-րդ դարի վերջին և զանգվածային դարձավ Իսրայել պետության ձևավորումից և Իսրայելի անկախության պատերազմից հետո (1948)։ Միգրացիայի կատալիզատոր են դարձել նաև 1940-ական թվականների հրեական զանգվածային ջարդերը Արաբական խոշոր քաղաքներում (Բաղդադում, Կահիրեում, Ադենում, Տրիպոլիում, Մանամայում, Հալեպում և մի շարք այլ քաղաքներում)։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/56/Op_Magic_Carpet_%28Yemenites%29.jpg/320px-Op_Magic_Carpet_%28Yemenites%29.jpg)
1948 թվականից մինչև 1970-ական թվականների սկիզբը արաբական երկրներից կամավոր արտագաղթել, փախել կամ վտարվել են 800 հազարից մինչև 1 միլիոն հրեաներ։ 1972 թվականին Լիբանանը միակ արաբական երկիրն էր[1][2][3], որի հրեական բնակչությունը 1948 թվականից հետո ավելացավ, քանի որ այն միջանկյալ կետ էր դեպի Իսրայել հրեական արտագաղթի ճանապարհին[4]։ Սակայն 1970-ական թվականներին Լիբանանի քաղաքացիական պատերազմի հետևանքով այդ երկրի հրեական բնակչությունը նույնպես զգալիորեն նվազել էր։ 2002 թվականին արաբական երկրներից եկածները և նրանց հետնորդները կազմում էին Իսրայելի բնակչության 41 % -ը[3]։