Ձախլիկների միջազգային օր
From Wikipedia, the free encyclopedia
Ձախլիկների միջազգային օրը նշվում է յուրաքանչյուր տարվա օգոստոսի 13-ին[1]։
Արագ փաստեր Ձախլիկների միջազգային օր, Տեսակ ...
Ձախլիկների միջազգային օր | |
---|---|
Տեսակ | միջազգային օր |
Ամսաթիվ | Օգոստոսի 13 |
Հաստատված | նոյեմբերի 20, 1975 |
Անվանված է | ձախլիկ |
Կայք | lefthandersday.com(անգլ.) |
Փակել
Վիճակագրական տվյալներով՝ աշխարհի բնակչության մոտ 10 %-ը ձախլիկներ են։ Օրվա նշման նպատակն է գրավել միջազգային հանրության ուշադրությունը ձախլիկների խնդիրների վրա, հատկապես՝ արդյունաբերական սարքավորումների արտադրողներին իրազեկ պահել ձախլիկների առջև կանգնած դժվարությունների մասին. օրինակ՝ աջլիկ մեծամասնության համար նախագծված և արտադրված սարքավորումներից օգտվելիս, ձախլիկները ստիպված են կատարել իրենց համար անբնական շարժումներ, ինչի հետևանքով ակամա ենթարկվում են չափազանց նյարդային և մկանային ստրեսի, և այլն։ Հետևանքում (1991 թվականին ԱՄՆ-ում կատարված հետազոտության տվյալներով), արտադրական մահացու դեպքերը ավելի հաճախ են ձախլիկների մոտ։