Ձկան պատրաստման ընթացք
From Wikipedia, the free encyclopedia
Ձկան պատրաստման ընթացք եզրույթը վերաբերում է ձկների և ընդհանուր առմամբ ձկնամթերքի հետ կապված գործընթացներին՝ ձուկ որսալու պահից մինչև վերջինիս վերջնական պատրաստ լինելն ու սպառողներին այն հասցնելը։ Չնայած այն բանին, որ տվյալ եզրույթը վերաբերում է հիմանականում ձկներին, գործնականում այն կարող է օգտագործվել ցանկացած ջրային օրգանիզմների մասին խոսելիս, որոնք արդյունահանվում են առևտրային նպատակներով ՝ լինի դա վայրի որս, թե ձկնաբուծությունՁկների վերամշակման խոշոր ընկերությունները հաճախ ղեկավարում են իրենց ձկնորսական նավատորմը։ Ձկնորսական արդյունաբերության արտադրանքը սովորաբար վաճառվում է մթերային ցանցերին կամ որևէ միջնորդ երրորդ կողմի։ Ձուկը շատ շուտ փչացող ապրանք է։ Ձկների վերամշակման հիմնական խնդիրը ձկները փչանալուց կանխելն է, և դա շարունակում է մնալ հիմնական մտահոգությունը վերամշակման այլ գործողությունների ժամանակ։
Ձկան վերամշակման պրոցեսը կարելի է բաժանել երկու փուլի` ձկան պատրաստման ամբողջական ընթացք, որը ձկան հումքի նախնական վերամշակումն է և ձկնամթերքի արտադրություն։ Մեկ այլ բնական ստորաբաժանում է առաջնային վերամշակումը, որը կապված է թարմ ձկների ֆիլեավորման և սառեցման հետ` հետագայում մանրածախ առևտուր և սննդի այլ ծառայությունների մատուցելու համար, ինչպես նաև վերամշակումը, որն արտադրում է սառեցված և պահածոյացված ապրանքներ[1]։
Կան ապացույցներ, որ մարդիկ ձուկ են մշակել վաղ հոլոցենից[2]:Մեր օրերում ձկնորսները զբաղվում են ձկների վերամշակմամբ ինչպես նավերում, այնպես էլ գործարաններում։