Ձկնաբուծարան
From Wikipedia, the free encyclopedia
Ձկնաբուծարան, ձկնարան[1], ձկնաբուծական տնտեսություն, նախատեսված որպես ապրանքային ձկնատեսակ[2], ձկների արհեստական բուծման և աճեցման համար[3]։ Ձկնաբուծական ավազաններում բուծվում են թրթուրներ և մանրաձկներ, որոնք հետագայում պարբերաբար բաց են թողնվում։
2008 թվականի տվյալներով համաշխարհային ջրակուլտուրային արտադրության բյուջեն կազմում է մոտավորապես 98,4 միլիարդ ԱՄՆ դոլար։ Առավել մեծ արտադրություն առկա է Չինաստանում։