Ձմեռային հեքիաթ
պիես / From Wikipedia, the free encyclopedia
Ձմեռային հեքիաթ (անգլ.՝ The Winter's Tale), Ուիլյամ Շեքսպիրի պիեսներից, որն առաջին անգամ հրատարակվել է Առաջին ֆոլիոյում 1623 թվականին։ Թեպետ այն դասվել է կատակերգությունների շարքին[1], սակայն ըստ որոշ ժամանակակից խմբագիրների Շեքսպիրի ուշ ռոմանսներից է։ Մի քանի քննադատներ Ձմեռային հեքիաթը համարում են Շեքսպիրի խնդրահարույց պիեսներից, քանի որ առաջին երեք գործողությունները լի են հոգեբանական դրամայով, մինչդեռ վերջին երկուսը՝ կատակերգական են և ունեն երջանիկ ավարտ[2]։ Պիեսն ընդմիջումներով բավականին հայտնի դարձավ՝ վերակենդանանալով զանազան վերապատումներում արված թատրոնի Շեքսպիրյան ներկայացումների պատմության առաջատարների կողմից, սկսած Դեյվիդ Գարրիքի Ֆլորիսել և Պերդիտա վերապատումից (առաջին անգամ ներկայացվել է 1753 թվականին և հրատարակվել է 1756 թվականին )։ Ձմեռային հեքիաթը նորից վերածնվեց XIX դարում, երբ չորրորդ գործողությունը՝ «հովվերգությունը» մեծ հայտնիություն ձեռք բերեց։ XX դարի երկրորդ կեսին Ձմեռային հեքիաթն ամբողջությամբ՝ մեծ մասամբ կազմված Առաջին ֆոլիոյի տեքստերի հիման վրա, հաճախ ներկայացվում էր՝ գրանցելով հաջողության տարբեր աստիճաններ։
Ձմեռային հեքիաթ անգլ.՝ The Winter's Tale | |
---|---|
Տեսակ | դրամատիկական ստեղծագործություն |
Ժանր | կատակերգություն |
Ձև | պիես |
Հեղինակ | Ուիլյամ Շեքսպիր |
Երկիր | Անգլիա |
Բնագիր լեզու | անգլերեն |
Գրվել է | 1611 |
Հրատարակվել է | 1623 |
Թվային տարբերակ | standardebooks.org/ebooks/william-shakespeare/the-winters-tale |
The Winter's Tale |