Ձյունահավաք տեխնիկա
From Wikipedia, the free encyclopedia
Ձյունահավաք տեխնիկաները տարբեր տրանսպորտային միջոցներ են, որոնք օգտագործվում են փողոցները սառույցներից և ձյունից մաքրելու համար։ Ձյուն մաքրող տեխնիկայի մեխանիզմը հիմնված է ինքնաթափերի վրա, տարբեր հատուկ հարմարեցված մասերով, որոնք նրանց թույլ են տալիս իրականացնել ձյան հեռացումը։ Շատ մասնագետներ օգտագործում են նաև փոքր մեքենաներ՝ ճանապարհները բարվոք դարձնելու, մայթերը մաքրելու, ինչպես նաև հետիոտների և հեծանվորդների համար։ Ճանապարհային վերանորոգման գործակալությունները, հիմնականում բևեռային շրջաններում հաճախ են ունենում մի քանի ձմեռային սպասարկման տրանսպորտային միջոցներ, դրանք օգտագործում են ճանապարհները ձյունից ու սառույցից մաքրելու և ձմռանը անվտանգ երթևեկելու համար։ Օդանավակայաններում նույնպես օգտագործվում են ձյունամաքրիչ սարքավորումներ՝ օդանավակայանի մակերեսները մաքրելու համար։ Առաջին տրանսպորտային միջոցը նախատեսված է եղել ձյուն մաքրելու համար, այն ունի զամբյուղիկ, որը նախատեսված է ձյունը մաքրելու և ճանապարհների մակերևույթը հարթ պահելու համար, չնայած տեղադրված ձյունամաքրիչ զամբյուղիկին և մեխանիկական մանրեցուցիչներին` մեքենան կիրառվել է 1862 թվականից։ 20-րդ դարի սկզբին մեքենաների և ավիացիայի միջոցով տրանսպորտի աճը հանգեցրեց ձնաբքի հեռացման համար խոշոր ավտոմոբիլային տրանսպորտի զարգացմանը և խթանմանը։