Իրբիս, կամ ձյունահովազ, կամ ձյունաընձառյուծ[1] (լատին․՝Uncia uncia, ըստ այլ դասակարգման — Panthera uncia), կատվազգիների ընտանիքի խոշոր գիշատիչկաթնասուն է, որը բնակվում է Կենտրոնական Ասիայի լեռնազանգվածներում։ Իրբիսն աչքի է ընկնում բարակ, երկար, ճկուն մարմնով, համեմատաբար կարճ թաթերով, ոչ մեծ գլխով և շատ երկար պոչով։ Չափահաս արուները պոչի հետ հասնելով 220—280 սմ երկարության, քաշը հասնում է 100 կգ, բարձրությունը 80 սմ։ Մորթին բաց մոխրա-ծխագույն է՝ օղակաձև և համատարած մուգ բծերով։ Բնակության դժվարհասանելիության և տեսակի ցածր խտության պատճառով, նրա շատ անատոմիական հատկանիշներ դեռ լավ չեն ուսումնասիրվել։ Ներկա պահին իրբիսների քանակը շատ քիչ է, 20-րդ դարում այն գրանցվել է IUCNԿարմիր գրքում, ինչպես նաև այլ երկրների պաշտպանական փաստաթղթերում։ 2015 թվականի դրությամբ իրբիսների որսը արգելված է։ Ձյունաընձառյուծներ ապրում են 16–24 տարի։
Մանրամասն տեղեկատվություն ՞Իրբիս, Գիտական դասակարգում ...