Ձորք
Մեծ Հայքի Սյունիք նահանգի գավառ / From Wikipedia, the free encyclopedia
Ձորք, պատմական Հայաստանի Սյունիք նահանգի գավառներից։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ձորք (այլ կիրառումներ)
Տե՛ս նաև՝ Բաղաբերդ (այլ կիրառումներ)
Ձորք փոքրիկ գավառը տարածվում էր Կապան գետի վերին հոսանքի շրջանում։ Գավառը 11-րդ դարից սկսած կոչվեց Կապան, այնտեղ գտնվող Կապան քաղաքի անունով, իսկ ավելի ուշ՝ Բաղաբերդ։
Ձորքը Սյունիքի ամենալեռնոտ շրջանն է։ Նրա մի զգալի մասը այժմ էլ ծածկված է խիտ անտառներով։
Սյունիքի թագավորության գոյության ընթացքում Ձորքը դարձել էր նրա կենտրոնական շրջանը՝ ոստանը։
Ձորք գավառի պատմա-աշխարհագրական նշանավոր վայրերն են Գեղի բնակավայրը, Կապան քաղաքը, Վահանավանքը, Բաղաբերդ և Շլորուտ բերդերը[1]։