From Wikipedia, the free encyclopedia
Ձվարանի ոլորում (ՁՈ) կամ հավելումի ոլորում, ոչ նորմալ վիճակ է, երբ ձվարանը ոլորվում է այլ կառույցներին միացնող իր անոթային ոտիկի շուրջ այնպես, որ իր արյան հոսքը նվազում է[3][4]։ Ախտանիշները սովորաբար ներառում են միակողմանի կոնքի ցավ[1][5]։ Չնայած նրան, որ սովորաբար ցավը հանկարծակի է սկսվում՝ միշտ չէ, որ այդպես է[1]։ Այլ ախտանիշներից կարող է լինել սրտխառնոցը[1]։ Բարդությունները կարող են ներառել վարակ, արյունահոսություն կամ անպտղություն[1][5]։
Ձվարանի ոլորում | |
---|---|
Կանանց վերարտադրողական համակարգի զարկերակներ․ արգանդային զարկերակ, ձվարանային զարկերակ և հեշտոցային զարկերակներ։ (Ձվարանը և ձվարանային զարկերակը պատկերված է աջ վերևի հատվածում) | |
Տեսակ | հիվանդություն |
Հիվանդության ախտանշաններ | Կոնքի ցավ[1] |
Բժշկական մասնագիտություն | Գինեկոլոգիա |
ՀՄԴ-9 | 620.5 |
ՀՄԴ-10 | N83.5 |
Հոմանիշներ | Հավելումի ոլորում[2] |
Ռիսկի գործոններ | Ձվարանի կիստա, ձվարանի մեծացում, ձվարանի ուռուցք, հղիություն, փողերի կապում[1][3] |
Ախտորոշում | Ախտանիշների հիման վրա, ուլտրաձայնային հետազոտություն, համակարգչային շերտագրություն[1][2] |
Տարբերակիչ ախտորոշում | Ապենդիցիտ, երիկամային ինֆեկցիա, երիկամի քարեր, արտարգանդային հղիություն[1] |
Բուժում | Վիրահատություն[2] |
Բարդություններ | Անպտղություն[1] |
Սկիզբը | Սովորաբար հանկարծակի[1] |
Հանդիպման հաճախականություն | Տարեկան 100000 կնոջ հաշվարկով 6 դեպք[1] |
Ovarian torsion Վիքիպահեստում |
Ռիսկի գործոններից են ձվարանի կիստան, ձվարանի մեծացումը, ձվարանի ուռուցքները, հղիությունը, անպտղության բուժումը և նախկինում իրականացված փողերի կապումը[1][3][5]։ Ախտորոշմանը կարող են օգնել հեշտոցային ուլտրաձայնային հետազոտությունը կամ համակարգչային շերտագրությունը, սակայն վերջիններս ամբողջությամբ չեն կարող բացառել ախտորոշումը[1]։ Վիրահատությունը ախտորոշման ամենաճշգրիտ եղանակն է[1]։
Բուժումը իրականացվում է վիրահատության միջոցով՝ ձվարանը կամ հետ է ոլորվում և ֆիքսվում, կամ էլ հեռացվում է[1][2]։ Ձվարանը շատ հաճախ վերականգնվում է, անգամ եթե այդ վիճակը առկա է եղել երկար ժամանակ[5]։ Այն մարդկանց մոտ, որոնք նախկինում ունեցել են ձվարանի ոլորում, առկա է 10% հավանականություն, որ մյուս ձվարանը նույնպես կոլորվի[4]։ Այս ախտորոշումը համեմատաբար հազվագյուտ է՝ տարեկան ախտահարելով 6 կնոջ՝ 100000 կանանց հաշվարկով[1]։ Չնայած այն առավել հաճախ հանդիպում է վերարտադրողական տարիքում՝ այն կարող է առաջանալ ցանկացած տարիքում[1]։
Ձվարանի ոլորումով բուժառուները հաճախ ունենում են հանկարծակի, սուր և սովորաբար միակողմանի ցավ որովայնի ստորին հատվածում, 70% դեպքերում այն ուղեկցվում է սրտխառնոցով և փսխումով[6]։
Ձվարանի գոյացության զարգացումը կապված է ոլորման զարգացման հետ։ Վերարտադրողական տարիքում մեծ կորպուս լյուտեալ կիստաների կանոնավոր աճը ոլորման ռիսկի գործոն է։ Ձվարանների ուռուցքների զանգվածային ազդեցությունը նույնպես ոլորման տարածված պատճառ է։ Ձվարանների ոլորումը սովորաբար տեղի է ունենում արգանդափողի ոլորման հետ մեկտեղ՝ նրանց ընդհանուր անոթային ոտիկի վրա՝ լայն կապանի շուրջ, թեև հազվադեպ դեպքերում ձվարանը պտտվում է մեզոօվարիումի շուրջ, կամ արգանդափողը պտտվում է մեզոսալպինքսի շուրջ։ 80% դեպքերում ոլորումը տեղի է ունենում միակողմանի՝ աջ կողմի թեթև գերակշռությամբ։ Ձվարանների ոլորման ժամանակ ձվարանը պտտվում է և՛ ձագար-կոնքային կապանի (այսինքն՝ կախակալ կապան) և արգանդ-ձվարանային կապանի (այսինքն՝ ձվարանային կապանի) շուրջ՝ խանգարելով արյան հոսքը դեպի ձվարան[փա՞ստ]։
Ձվարանի ոլորումը դժվար է ճշգրիտ ախտորոշել, և վիրահատությունը հաճախ կատարվում է նախքան որոշակի ախտորոշում դնելը։ Մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում կատարած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ձվարանի ոլորման նախավիրահատական ախտորոշումը հաստատվել է մարդկանց միայն 46%-ի մոտ[7]։
Գինեկոլոգիական ուլտրասոնոգրաֆիան ախտորոշման նախընտրելի տարբերակն է[8]։ Առաջարկվել է նաև որպես ախտորոշման միջոց օգտագործել դոպլեր ուլտրաձայն[9][10]։ Սակայն ոլորման դեպքում դոպլեր հոսքը ոչ միշտ է, որ բացակայում է՝ վերջնական ախտորոշումը հաճախ իրականացվում է վիրահատական սրահում[11]։
Դոպլեր սոնոգրաֆիայով ձվարանային արյան հոսքի բացակայությունը ձվարանի ոլորման լավ կանխատեսիչ է։ Պաթոլոգիկ ցածր հոսքով կանանց մոտ ձվարանի ոլորման հավանականությունը ավելի մեծ է[7]։ Ձվարանային ոչ նորմալ արյան հոսքի զգայունությունը և սպեցիֆիկությունը համապատասխանաբար կազմում են 44% և 92%, իսկ դրական և բացասական կանխատեսող արժեքները համապատասխանաբար 78% և 71% են[7]։ Դոպլեր սոնոգրաֆիայով հոսքի սպեցիֆիկ առանձնահատկություններն են[8]․
Նորմալ անոթավրումը չի բացառում ընդհատվող ոլորումը։ Երբեմն կարող է լինել նորմալ դոպլեր հոսք, քանի որ ձվարանը ունի կրկնակի արյան մատակարարում՝ ինչպես ձվարանային, այնպես էլ արգանդային զարկերակներից[փա՞ստ]։
Ուլտրաձայնային այլ առանձնահատկություններից են[8]՝
Ձվարանի ոլորման վիրահատական բուժումը ներառում է լապարասկոպիա՝ ոլորված ձվարանը ետ ոլորելու համար և, հնարավոր է, օոֆորոպեքսիա՝ ձվարանն ամրացնելու համար, որը հավանական է, որ նորից ոլորվելու է[12]։ Ծանր դեպքերում, երբ արյան հոսքը դեպի ձվարան երկար ժամանակով ընդհատվում է, կարող է առաջանալ ձվարանների նեկրոզ։ Այս դեպքերում ձվարանն անհրաժեշտ է հեռացնել վիրահատական ճանապարհով[13][14]։
Ձվարանի ոլորումը կազմում է գինեկոլոգիական շտապ դեպքերի մոտ 3%-ը։ Ձվարանի ոլորման հաճախականությունը բոլոր տարիքի կանանց մոտ 5,9 է 100000 կնոջ հաշվարկով, իսկ վերարտադրողական տարիքի (15-45 տարեկան) կանանց մոտ՝ 9,9՝ 100000 կնոջ հաշվարկով[15]։ Դեպքերի 70%-ում այն ախտորոշվում է 20-ից 39 տարեկան կանանց մոտ։ Ռիսկը մեծանում է հղիության և դաշտանադադարի ընթացքում։ Ռիսկի գործոնները ներառում են ձվարանային կապանների մեծացած երկարություն, պաթոլոգիկ մեծացած ձվարաններ (ավելի քան 6 սմ), ձվարանի գոյացություններ կամ կիստաներ և հղիության ընթացքում մեծացած դեղին մարմնիկ[փա՞ստ]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.