Ղազանչի (գյուղ, Արցախ) - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Ղազանչի (գյուղ, Արցախ).

Ղազանչի (գյուղ, Արցախ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ղազանչի (կաթսա պատրաստող), գյուղ Արցախի Հանրապետության Խաչեն և Ջրաբերդ գավառների սահմանագլխին՝ Խաչենագետի ձախ ափին, Վանքասարի հյուսիսային ստորոտում[1]։

Աշխարհագրություն

Գյուղն արևելքից սահմանակից է Վերին Ղարաբաղի (Արցախի) տափաստանի հետ, իսկ մյուս կողմերից շրջափակված է լեռներով։ Ղազանչիի մոտակայքում է գտնվում Ճանկաթաղ (Ջանյաթաղ) գյուղը, որի շրջակայքում կան մի շարք հնավայրեր և ավերված դամբարաններ։

Տեսարժան վայրեր

Գյուղի առավել հայտնի տեսարժան վայրերից են Կյուլ Մելիք (Գայլ Մելիք), Սուրբ Գևորգ եռանավ բազիլիկ եկեղեցին (13-րդ դար) և Կարամիր եղցու հին գյուղատեղիները, պաշտամունքային կիսավեր կառուցվածքների փլատակները (9-16-րդ դարեր) և հանգստարանները։ Հայտնի են նաև Կարմիր եղցի, Սուրբ Գևորգ և Մեղրակեր սրբավայրերը, ինչպես նաև բազմաթիվ մահարձանները և խաչքարերը[1]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Մկրտչյան Շ․ Մ․ (1985)։ Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները։ Երևան: «Հայաստան»։ էջեր 33–34։ ISBN 4902020000 
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Ղազանչի (գյուղ, Արցախ)
Listen to this article