Ղարաբաղի խանություն
From Wikipedia, the free encyclopedia
Ղարաբաղի խանություն (պարս.՝ خانات قرهباغ - Khānāt-e Ḡara-bāḡ), կիսանկախ իշխանապետություն էր 1747-1822 թվականներին։ Թուրքական տիրապետությունից ազատագրելով՝ Նադիր շահը 1736 թվականին Ղարաբաղը կրկին միացրել է Պարսկաստանին։ Ղարաբաղի խանությունը ստեղծել է Ջևանշիր թյուրքական ցեղից սերած Փանահ Ալիի կողմից 1747 թվականին՝ Ղարաբաղի կուսակալության տարածքի մեծ մասի վրա։ Խանության կենտրոնը Շուշին էր, որը տրամադրվել էր Փանահ Ալի խանին նրա դաշնակից Վարանդայի տիրակալ Մելիք-Շահնազար Բ-ի կողմից։ 1805 թվականից խանությունը մտել է Ռուսաստանի կազմի մեջ, 1822 թվականին՝ կազմալուծվել և դարձել ռուսական նահանգ։
Երկիր | Իրան |
---|---|
Կարգավիճակ | խանություն |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Շուշի |
Խոշորագույն քաղաք | Շուշի |
Հիմնական լեզու | Հայերեն, |
Պաշտոնական լեզուներ | պարսկերեն[1][2] |
Բնակչություն | 100․000 |
Ազգային կազմ | հայեր, թուրքեր, պարսիկներ, քրդեր, |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի Շիա իսլամ Սուննի իսլամ |
Տարածք | 24,000 քառ.կմ |
Հիմնադրված է | 1747-1822 թ. |
Պատմական շրջան(ներ) | Սյունիք,Արցախ,Ուտիք |
Խանության տարածքը կազմել է շուրջ 24,000 կմ2՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Սյունիք նահանգի հարավային շրջանները՝ Զանգեզուրը, Արցախ նահանգը ամբողջությամբ և Ուտիքի հավային շրջաններները[3]։ Այժմ խանության տարածքը համապատասխանում է Հայաստանի Սյունիքի մարզին և Արցախի Հանրապետությանը։ Բացառություն է կազմում Ուտիք հարավային հատվածը կամ Դաշտային Ղարաբաղը, որն ամբողջությամբ պատկանում է Ադրբեջանի Հանրապետությանը։
1804-1813 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքում Ղարաբաղի խանությունը Գանձակի խանության և մի քանի մանրումիջին մուսուլմանաբնակ խանությունների հետ միացվել է Ռուսական կայսրությանը։ Ավելի ուշ վերոհիշյալ երկու խանություններից ձևավորվել է մեկ վարչատարածքային միավոր՝ Ելիզավետպոլի նահանգը` Ելիզավետպոլ կենտրոնով։