From Wikipedia, the free encyclopedia
Ղափամա, խափամա, հայկական կերակուր։ Առավել հաճախ պատրաստվում է Ամանորի և Սուրբ Զատիկի կապակցությամբ։
Եկեղեցական տոների օրերը հնում անվանվել են "Խափան", քանի որ այդ օրերին խափանվել է աշխատանքը։ Խափան օրեր էին Զատիկն ու Ամանորը, որոնց ժամանակ տոնական ուտեստներ էին պատրաստվում։ Դրանցից մեկը Խափանան էր, որը դարեդար փոխանցվելով հասել է մինչև մեր օրերը՝ վերափոխվելով Ղափամայի։ Մեկ այլ նմանատիպ ուտեստ է Խափաման։
. Խափանա (Ղափամա)
Բրնձով, մեղրով, չրեղենով լցոնված դդում։ Կան նաեւ Խափանայի՝ գառան, հավի մսով, կոլոլակով եւ այլ տարբերակներ։
. Խափամա
Համեմված բլղուրով լցոնված ոչխարի փորոտիք, որը եփում են թոնրում՝ պուտուկի մեջ։
Պատրաստում են դդումով․ կեղևը մաքրում են, վերևի մասը կափարիչանման կտրում, կորիզները հանում, մեջը լցնում խաշած բրինձ, չամիչ, յուղ, մեղր և համեմունք։ Եփում են կավե ամանի մեջ՝ թոնրում, փռում։
Ղափաման եփում են նաև մսով․ գառան կամ ուլի փորի մեջ ձավարի, սոխի և ռեհանի հետ խառնած միսը մոտ 5-6 ժ եփում են բերանը խուփով ծածկած և շուրջը խմորով ծեփած (գոլորշին դուրս չգալու համար) կճուճի մեջ՝ թոնրում[1]։
Գոյություն ունի հայկական «Հե՜յ, Ջա՜ն Ղափամա» երգ, այն կատարել է Հարութ Փամբուկչյանը[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.