Կապան
քաղաք Հայաստանում / From Wikipedia, the free encyclopedia
Կապան, քաղաք Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի համանուն համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կապան (այլ կիրառումներ)
Քաղաք | |||
---|---|---|---|
Կապան | |||
| |||
Տեսարաններ Կապանից | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզՍյունիքի մարզ | ||
Համայնք | Կապան համայնք[1] | ||
Համայնքի ղեկավար | Գևորգ Փարսյան | ||
Հիմնադրված է | 19-րդ դար թ. | ||
Առաջին հիշատակում | 5-րդ դար | ||
Այլ անվանումներ | մինչև 1990 — Ղափան | ||
Տվյալ կարգավիճակում | Քաղաք թվականից | ||
Մակերես | 36 կմ² | ||
ԲԾՄ | 910 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 42 600[2] մարդ (2016) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | Կապանցի | ||
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | ||
Հեռախոսային կոդ | +374 (285) | ||
Փոստային ինդեքս | 3310 | ||
Փոստային դասիչ | 3301–3308 | ||
Պաշտոնական կայք | kapan.am | ||
| |||
Վերջինիս մարզկենտրոնն է։ 2017 թվականի նոյեմբերից, իր մեջ միավորելով տարածաշրջանի գյուղական համայնքները, դարձել է Կապան խոշորացված համայնք։ Գտնվում է երկրի հարավ-արևելքում, Երևանից 320 կմ հարավ-արևելք, Ողջի գետի ափին, Խուստուփ լեռան հյուսիսային ստորոտին, ծովի մակարդակից 910 մ բարձրության վրա, մշտական բնակչությունը 2015 թվականի դրությամբ՝ 42 700։ Քաղաքի անունը ծագում է «կապան» հասարակ անունից, որ նշանակում է «կիրճ, նեղ անցք երկու լեռների միջև», նաև «կիրճի նեղ մասում եղած ամուր դուռ»[4]։
Կապանն իբրև բնակավայր հայ պատմագրության մեջ հիշատակվում է դեռևս մեր թվարկության 5-րդ դարավերջից, որպես քաղաք՝ 10-րդ դարի վերջերից։ Խորհրդային շրջանում՝ 1938 թվականին, ստացել է շրջանային ենթակայության քաղաքի կարգավիճակ, 1963 թվականին՝ հանրապետական ենթակայության, եղել է Ղափանի շրջանի շրջկենտրոնը։