Ղվարել
From Wikipedia, the free encyclopedia
Ղվարել (վրաց.՝ ყვარელი), քաղաք Վրաստանի արևելքում՝ Կախեթի մարզում։ Քաղաքի կարգավիճակ ստացել է 1964 թվականին, իսկ մինչ այդ ունեցել է ավանի կարգավիճակ։ Հանդիսանում է Ղվարելի շրջանի վարչական կենտրոնը։ Նախկինում եղել է Վրացական ԽՍՀ-ի Ղվարելի շրջանի կենտրոնը[2]։
Քաղաք | |||
---|---|---|---|
Ղվարել | |||
վրաց.՝ ყვარელი | |||
| |||
Ղվարել | |||
Երկիր | Վրաստան | ||
Մխարե | Կախեթի մարզԿախեթի մարզ | ||
Տվյալ կարգավիճակում | 1964 թվականից | ||
ԲԾՄ | 508 մետր | ||
Պաշտոնական լեզու | վրացերեն | ||
Բնակչություն | 7739[1] մարդ (2014) | ||
Ազգային կազմ | Վրացիներ | ||
Կրոնական կազմ | Վրաց Ուղղափառ եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | 4800 | ||
| |||
Քաղաքը գտնվում է Ալազան ձորում, 19 կմ երկաթուղային կայարանից հյուսիս, Մուկուզանի գյուղում[2]։
Արդյունաբերությունը Ղվարելում ներկայացված է գյուղատնտեսական արտադրանքի վերամշակմամբ. գինու գործարաններ, կոնյակի սպիրտի գործարաններ, եթերայուղային գործարաններ և այլն[2]։
Ղվարելում ծնվել են ռեժիսոր Կոնստանտին Մարջանիշվիլին և գեներալ Նիկոլայ Չավչավաձեն։
1972 թվականին քաղաքում կար գրող Իլյա Ճավճավաձեի անունը կրող թանգարան, Կոնստանտին Մարջանիշվիլիի տուն-թանգարան, ժողովրդական թատրոն։
Քաղաքի բնակչությունը աստիճանաբար նվազում է։ Բնակչությունը՝ ▲9543 մարդ (2023)[3]։