![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f9/%25D0%259A%25D1%2580%25D1%258B%25D0%25BC%25D1%2581%25D0%25BA%25D0%25B8%25D0%25B9_%25D0%25BC%25D0%25BE%25D1%2581%25D1%2582_13_%25D1%2581%25D0%25B5%25D0%25BD%25D1%2582%25D1%258F%25D0%25B1%25D1%2580%25D1%258F_2019_%25D0%25B3%25D0%25BE%25D0%25B4%25D0%25B0_%25281%2529.jpg/640px-%25D0%259A%25D1%2580%25D1%258B%25D0%25BC%25D1%2581%25D0%25BA%25D0%25B8%25D0%25B9_%25D0%25BC%25D0%25BE%25D1%2581%25D1%2582_13_%25D1%2581%25D0%25B5%25D0%25BD%25D1%2582%25D1%258F%25D0%25B1%25D1%2580%25D1%258F_2019_%25D0%25B3%25D0%25BE%25D0%25B4%25D0%25B0_%25281%2529.jpg&w=640&q=50)
Ղրիմյան կամուրջ
From Wikipedia, the free encyclopedia
Ղրիմյան կամուրջ (ռուս.՝ Крымский мост), ավտոմոբիլային և երկաթուղային զուգահեռ ուղիներով տրանսպորտային անցում Կերչի նեղուցով, որն անցնում է Տուզլա կղզով և Տուզլայի ցամաքալեզվակով, Կերչի թերակղզին միացնում է Թամանի թերակղզուն[2][3]։ Եվրոպայի ամենաերկար կամուրջներից մեկն է[4] (հաճախ համարվում է ամենաերկարը[5][6])[Ն 1]։ Դե ֆակտո ամենաերկար կամուրջն է Ռուսաստանում[4][5][6][Ն 2]։ Կամուրջը հանդիսանում է դաշնային նշանակության А-290 ճանապարհի մի մասը (Կերչ - Նովոսիբիրսկ)[11][12]։ Ղրիմում կամուրջը միանում է P-260 ճանապարհին (Կերչ - Սիմֆերոպոլ - Սևաստոպոլ)[13]։
![]() | |
Անունով | Ղրիմ |
Երկիր | ![]() ![]() |
Տեղանք | Կերչ, Տեմրյուկի շրջան, Ռուսաստան և Ուկրաինա |
Տեսակ | ճանապարհային կամուրջ, երկաթուղային կամուրջ, կամարակապ կամուրջ և cross-sea bridge? |
Հատում է | Կերչի նեղուց |
Երկարություն | 16 857,28 մետր[1], 19 000 մետր[1] և 18 118,05 մետր[1] |
Բացման տարեթիվ | մայիսի 15, 2018, դեկտեմբերի 23, 2019 և հունիսի 30, 2020 |
![]() | |
![]() |
Կամրջի շինարարությունը սկսել է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից և ռուս-ուկրաինական հարաբերությունների կտրուկ վատացումից հետո։ Մինչև 3,5 տոննա քաշով մեքենաների համար նախատեսված ճանապարհը բացվել է 2018 թվականի մայիսի 16-ին[14]։ Բեռնատար մեքենաների ուղին նախատեսված է բացել 2018 թվականի հոկտեմբերին[15]։ Երկաթուղային կամուրջը կառուցման փուլում է և բացումը նախատեսված է 2019 թվականի դեկտեմբերին 23.12.2019-ին մեկնեց առաջին գնացքը Սանկտ Պետերբուրգից Սևաստոպոլ[16][17]։