Ճանապարհին
From Wikipedia, the free encyclopedia
«Ճանապարհին» (անգլ.՝ On the Road) ամերիկացի գրող Ջեք Քերուակի երկրորդ և ամենահայտնի վեպն է, որը հրատարակել է Viking Press-ը 1957 թվականին։ Վեպը պատմում է Ջեք Քերուեքի և նրա մտերիմ ընկերոջ՝ Նիլ Քեսիդի ԱՄՆ-ում և Մեքսիկայում ճանապարհորդությունների մասին և ընդգրկում է «բիթ» շարժման բազմաթիվ առանցքային դեմքերին, ինչպիսիք են գրող Վիլյամ Բըրոուզը և բանաստեղծ Ալեն Գինզբերգ։
Ճանապարհին անգլ.՝ On the Road | |
---|---|
Գրքի հայերեն թարգմանության շապիկ | |
Հեղինակ | Ջեք Քերուակ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | բանալիով վեպ և road fiction? |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | ապրիլ 1951 |
Նկարագրում է | Նյու Յորք, Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ և Դենվեր |
Նախորդ | Ավանը և քաղաքը |
Հաջորդ | Գետնի տակ |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Viking Press |
Հրատարակման տարեթիվ | սեպտեմբերի 5, 1957 |
ԳՄՍՀ | 0-14-118267-9 |
OCLC | 43419454 և 222573574 |
Պարգև(ներ) | |
On the Road (novel) Վիքիպահեստում |
Վեպը Time-ի կողմից կազմած «1923-2005 թվականների լավագույն 100 անգլալեզու գրքեր»ի, Le Monde -ի «Դարի լավագույն 100 գրքերի», BBC-ի «200 լավագույն գրքերի» ցուցակում է։
Վեպի հիսունամյակին՝ 2007 թվականին Viking Press-ը հրատարակում է գրքի չգրաքննված տարբերակը (բնագիր գլանափաթեթը, «Original Scroll»), որի հիման վրա Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան 2012 թվականին էկրանավորեց համանուն ֆիլմը։
Վեպի բնագիր գլանափաթեթը հայերեն լույս է ընծայել «Զանգակ» հրատարակչությունը 2020 թվականին՝ Մարիա Սադոյանի թարգմանությամբ։
«... բայց այդ ժամանակ նրանք ցանցառների պես պար էին գալիս փողոցով, իսկ ես հետևներից քարշ էի գալիս, ինչպես արել եմ ամբողջ կյանքս, երբ մարդիկ ինձ հետաքրքրել են, որովհետև ինձ հետաքրքիր են միայն գժերը, որոնք ապրելու գիժ են, խոսելու գիժ են, որոնք ամեն ինչ միանգամից են ուզում, որոնք երբեք չեն հորանջում կամ տափակություն ասում... այլ վառվում են, վառվում, վառվում` գիշերվա մեջ հրավառության նման»: