Ճանկաթաղ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ | ||
---|---|---|
Ճանկաթաղ | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Մարտակերտի | |
ԲԾՄ | 668 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 272[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | ճանկաթաղցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Ճանկաթաղ, գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 17 կմ հարավ-արևմուտք` 600 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 6479 հեկտար։ Զբաղվում են այգեգործությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց (կոչվել է զոհված հրամանատար Ս. Ջահանգիրյանի անունով), ակումբ, բուժկետ։ Գյուղի եկեղեցին ավերվել է, շրջակայքում կան խաչքարեր։
Ճանկաթաղը Արցախյան պատերազմում
1988-1989 թվականներին Ճանկաթաղում կազմավորվել է կամավորական ջոկատ։ Ջոկատին միացել է «Մեծն Գարեգին Նժդեհ» բարեգործական միության ջոկատը (հրամանատարներ՝ Հ. Քոչարյան, Ս. Ջահանգիրյան, Ա. Սարգսյան), որոնք առանձին, իսկ 1992 թվականի սեպտեմբերից Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել են ԼՂՀ Շահումյանի (Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ), Մարտակերտի (Կարաչինար, Մարաղա, «Պուշկենյալ» բարձունք) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
Գյուղը տարհանվել է 1992 թվականի ամռանը, 1994 թվականին ազատագրվում և վերաբնակեցվում է։ Ճանկաթաղից զոհվել է 18 ազատամարտիկ[2]։
Ծանոթագրություններ
- ↑ Population of Nagorno-Karabakh Republic (2005)
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 452։
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.