From Wikipedia, the free encyclopedia
Ճապոնացիներ (ճապ.՝ 日本人 - նիհոնջին), ազգ, Ճապոնիայի հիմնական բնակչությունը[1][2][3][4] (98%-ից ավելին[5])։ Բնակվում են նաև ԱՄՆ-ում, Կանադայում, Բրազիլիայում և Լատինական Ամերիկայի այլ երկրներում։ Խոսում են ճապոներեն։ Ճապոնացիները ներկայումս աշխարհի առավել մեծ էթնիկ խմբերից են. նրանց ընդհանուր թվաքանակը հասնում է 129 միլիոնի (125 միլիոնն ապրում են Ճապոնիայում[6][7]):
Ճապոնիայում տարածված կրոնը բուդդայականության մահայանա տարատեսակն է (ունի բազմաթիվ աղանդներ), որին զուգահեռ դավանում են սինտոյականություն։ Սակավ տարածված են սինկրետիկ «նոր կրոնները», առավել սակավ՝ քրիստոնեությունը։ Այժմյան Ճապոնիայում բնակչության մոտ կեսը հավատացյալ չէ։ Ճապոնացիների մեջ տեղական տարբերությունները վերանում են։ Ազգագրական յուրահատկությունը պահպանում են միայն որոշ մանր կղզիների և Ռյուկյու կղզեխմբի բնակիչները։
Ճապոնացիները որպես ցեղախումբ ձևավորվել են մթա 1-ին հազարամյակի կեսին,Թայվան հարավից ճապոնական կղզիներ տեղափոխված՝ էնեոլիթյան Յայոյի մշակույթի ցեղերի և այնական, մասնավորապես՝ մալայապոլինեզական տեղաբնիկ ցեղերի միասերման հետևանքով։ 4-րդ դարի առաջին համաճապոնական պետության (Յամատո) առաջացման հետ կազմավորվել է ճապոնական ազգությունը։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ճապոնացիները կենցաղով և մշակույթով զգալիորեն մոտեցել են եվրոպական ազգերին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.