Ճավայերեն
From Wikipedia, the free encyclopedia
Ճավայերեն /dʒɑːvəˈniːz/[4] (ꦧꦱꦗꦮ, basa jawa; IPA: [bɔsɔ dʒɔwɔ]) (խոսակցականում հայտնի է նաև՝ ꦕꦫꦗꦮ, cara jawa; IPA: [tjɔrɔ dʒɔwɔ]), Ինդոնեզիայի Ճավա կղզու կենտրոնական և արևելյան մասերի ճավացիների լեզուն։ Ճավայերեն խոսողներ կան նաև Ճավա կղզու հյուսիսարևմտյան ափերին։ Ավելի քան 98 միլիոն մարդու համար համարվում է մայրենի լեզու[5] (Ինդոնեզիայի բնակչության ավելի քան 42%-ը)։
Ճավայերեն ꦧꦱꦗꦮ Basa Jawa | |
---|---|
Տեսակ | լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | Մալայա-պոլինեզյան լեզուներ |
Երկրներ | Ինդոնեզիա[1][2] |
Խոսողների քանակ | 68 300 000 մարդ (2019)[3] |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | անվտանգ |
Գրերի համակարգ | լատինական այբուբեն[3], Pegon alphabet?, Kawi script?, Javanese script?[3] և Javanese Latin alphabet? |
IETF | jv |
ԳՕՍՏ 7.75–97 | ява 860 |
ISO 639-1 | jv |
ISO 639-2 | jav |
ISO 639-3 | jav |
Javanese language Վիքիպահեստում |
Պատկանում է Ավստրոնեզյան լեզվաընտանիքին, սակայն շատ է տարբերվում լեզվաընտանիքի այլ լեզուներից և դժվար է այն դասակարգել։ Ամենամոտ ազգակիցները հարևան լեզուններն են, ինչպես օրինակ՝ սունդաներեն, մադուրերեն և բալիերեն։ Ինդոնեզիայում լեզվակիրների մեծ մասը նաև խոսում է ինդոնեզերեն, մալայերենի ստանդարտացված տարբերակով՝ պաշտոնական և առևտրային պատճառներով, ինչպես նաև ճավայերենով չխոսող ինդոնեզիացիների հետ հաղորդակցվելու համար։
Ճավայերենով խոսողներ կան Մալազիայում (հիմնականում Սելանգոր և Ջոհոր նահանգներում) և Սինգապուրում։