Ճարպեր
From Wikipedia, the free encyclopedia
Ճարպեր, նաև տրիգլիցերիդներ, տրիացիլգլիցերիդներ, օրգանական նյութեր են, որոնք առաջնում են կարբոնաթթուների և եռատոմ սպիրտ գլիցերինի եթերացման արդյունքում։
Կենդանի օրգանիզմներում հիմնականում կատարում են կառուցվածքային և էներգետիկ գործառույթներ. դրանք բջջաթաղանթի հիմնական բաղադրիչն են, իսկ օրգանիզմի էներգիայի պաշարը պահվում է ճարպային բջիջներում։
Ածխաջրերի և սպիտակուցների հետ մեկտեղ ճարպերը սննդի հիմնական բաղադրիչներից են ։ Բուսական ճարպերը կոչվում են յուղեր (կենդանական որոշ ճարպեր, ինչպիսիք են կարագը և յուղը, նույնպես կոչվում են յուղեր)։ Բուսական յուղերը սովորաբար հեղուկ են սենյակային ջերմաստիճանում։ Բացառություն են կազմում արևադարձային բույսերի յուղերը ( արմավենի, կոկոս, կակաո և այլն)։ Կենդանական ճարպերը, հակառակ բուսականների, սովորաբար պինդ վիճակում են սենյակային ջերմաստիճանում։ Բացառություն են կազմում ձկան յուղը, տավարի ոտքերի ճարպը (սմբակի յուղ)։