Ճնշում
From Wikipedia, the free encyclopedia
Ճնշում, , ֆիզիկական մեծություն, որը հավասար է միավոր մակերևույթի մակերեսի վրա ազդող, այս մակերեսին ուղղահայաց ազդող ուժի մեծությանը։ Տվյալ կետում ճնշումը որոշվում է, որպես մակերևույթի փոքր մասի վրա ազդող ուժի նորմալ մասնիկի հարաբերություն մակերևույթի վրա՝
- ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ճնշում (այլ կիրառումներ)
Ուժերի անհավասարաչափ բաշխման դեպքում այս հավասարությունը որոշում է տվյալ հարթակին ազդող միջին ճնշումը՝
իսկ սահմանի անցնելիս, երբ Տ-ը ձգտում է զրոյի՝ ճնշումը տվյալ կետում։ Անընդհատ միջավայրի համար նույնպես սահմանվում է ճնշում միջավայրի յուրաքանչյուր կետում։ Դադարի վիճակում գտնվող հեղուկի ցանկացած կետում նշումն միևնույնն է բոլոր ուղղություններով։ Այս պնդումը ճշմարիտ է նաև շարժվող իդեալական հեղուկների և գազերի համար։ Որպես մածուցիկ հեղուկի ճնշման տվյալ կետում ընդունում են ճնշման միջին արժեքը երեք փոխուղղահայաց ուղղություններով։ Գազերում ճնշումն համեմատական է ջերմաստիճանին (մասնիկի կինետիկ էներգիային)։
Ճնշումը բնորոշում է համասեռ միջավայրի իրավիճակը և հանդիսանում է լարվածության թենզորի անկյունագծային մասնիկ։ Պարզագույն դեպքում, հավասարակշռված իզոտրոպ միջավայրում ճնշումը կախում չունի ուղղվածությունից։ Ճնշումը կարելի է ընդունել նույնպես միավոր ծավալի վրա ազդող համասեռ միջավայրում կուտակված պոտենցիալ էներգիայի չափման միավոր, և չափել էներգիայի միավորների հարաբերությամբ միավոր ծավալին։