ՄՕԿ-ի անդամների կոդերի ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ), օգտագործում է երկրների 3 տառանոց կոդեր[1]՝ Օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկների ամեն խմբին հղում կատարելու համար։ Կոդերը հիմնականում վերաբերվում են Ազգային օլիմպիական կոմիտեներին, բայց կան նաև որոշ կոդեր, որոնք նախկին խաղերին օգտագործվել են մի քանի ազգ ներկայացնող թիմի կամ բոլոր ազգերի մարզիկներից կազմված թիմի համար։
Որոշ ՄՕԿ-ի կոդեր տարբերվում են ստանդարտ ISO 3166-1 ալֆա-3 կոդերից։ Այլ սպորտային կազմակերպություններ, որոնցից է ՖԻՖԱ-ն, օգտագործում են նմանատիպ կոդեր իրենց անդամ երկրների համար, բայց մի քանի տարբերություններով։ Այնուամենայնիվ, Համագործակցության խաղերի ֆեդերացիան և Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան օգտագործում են ՄՕԿ-ի կոդերը։