Մագելանի նեղուց
From Wikipedia, the free encyclopedia
Մագելանի նեղուց (իսպ.՝ Estrecho de Magallanes), նեղուց Հարավային Ամերիկա մայրցամաքի և Հրո Երկիր կղզեխմբի միջև։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արագ փաստեր Մագելանի նեղուց, Երկիր ...
Մագելանի նեղուց | |
---|---|
Estrecho de Magallanes (es) | |
Մագելանի նեղուցը Պունտա Արենասում | |
Երկիր | Չիլի |
Բաժանում է | Հարավային Ամերիկա մայրցամաքն ու Հրո Երկիր կղզեխումբը |
Առավելագույն խորություն | 32 մ |
Երկարություն | 550 կմ |
Լայնություն | 3.3 կմ |
Փակել
Ափերը պատկանում են Չիլիին։ Միացնում է Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսները։ Երկարությունը մոտ 550 կմ է, նվազագույն լայնությունը՝ 3,3 կմ, նվազագույն խորությունը նավարկուղում՝ 20 մ։ Նավարկությունը վտանգավոր է Արևմտյան քամիների, ստորջրյա ժայռերի և ծանծաղուտների պատճառով։ Գլխավոր նավահանգիստը Պունտա Արենասն է (Չիլի)։ Հաղթահարել և առաջինն անցել է Ֆերնան Մագելանը, 1520 թվականին, շուրջերկրյա ճանապարհորդության ժամանակ։ Հրո Երկիր կղզիախումբը երկար ժամանակ համարվում էր Անհայտ Հարավային երկրի հյուսիսային մասը։