Մագնիսական ինդուկցիա
From Wikipedia, the free encyclopedia
Մագնիսական ինդուկցիա, մագնիսական դաշտի ինդուկցիա, մագնիսական դաշտի ինդուկցիայի վեկտոր, մագնիսական դաշտի ուժային բնութագիրը տարածության տվյալ կետում։ Նշանակվում է տառով։ Ցույց է տալիս թե ինչ ուժով է մագնիսական դաշտը ազդում շարժվող լիցքի վրա։ այնպիսի վեկտոր է, որ մագնիսական դաշտի կողմից[1] արագությամբ շարժվող լիցքի վրա ազդող ուժը հավասար է
որտեղ α-ն մագնիսական ինդուկցիայի և լիցքավորված մասնիկի արագության վեկտորների կազմած անկյունն է։
Մագնիսական դաշտի ինդուկցիայի վեկտորի մոդուլը հավասար է մագնիսական դաշտի տվյալ կետում տեղադրված հոսանքակիր հաղորդչի բավականաչափ փոքր տեղամասի վրա ազդող առավելագույն ուժի հարաբերությանը հոսանքի ուժի և այդ տեղամասի երկարության արտադրյալին՝
- ։
Մագնիսական ինդուկցիան մագնիսական դաշտի հիմնական բնութագիրն է, ինչպես էլեկտրական դաշտի լարվածության վեկտորը՝ էլեկտրական դաշտի։