«Տիտանիկ» նավի փրկված ուղևորներից From Wikipedia, the free encyclopedia
Մադլեն Թալմաժ Ֆորս (անգլ.՝ Madeleine Talmage Force, հունիսի 19, 1893[1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 27, 1940[1], Փալմ Բիչ, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), միլիոնատեր Ջոն Ջեյքոբ Ասթոր IV-ի երկրորդ կինը և «Տիտանիկ» շոգենավի փրկված ուղևորներից մեկը։
Մադլեն Ասթոր | |
---|---|
Ծնվել է | հունիսի 19, 1893[1] |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 27, 1940[1] (46 տարեկան) |
Մահվան վայր | Փալմ Բիչ, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Գերեզման | Ս․ Երրորդություն եկեղեցու գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Spence School? |
Մասնագիտություն | բարձրաշխարհիկ հեղինակություն |
Ամուսին | John Jacob Astor IV?[2], Էնցո Ֆիերմոնտե[2] և William K. Dick? |
Ծնողներ | հայր՝ William H. Force? |
Երեխաներ | John Jacob Astor VI?[3][2], John Henry Dick? և William Force Dick? |
Madeleine Astor Վիքիպահեստում |
Մադլենը ծնվել է Նյու Յորքի Բրուքլին թաղամասում՝ Ուիլյամ Հարլբարթ Ֆորսի և Քեթրին Արվիլա Թալմաժի ընտանիքում։ Ունեցել է ավագ քույր՝ Քեթրին Էմմոնս Ֆորս անունով[4]։ Ջոն Ջեյքոբ Ասթոր IV-ի հետ Մադլենը առաջին անգամ հանդիպել է 1911 թվականի օգոստոսին Մեն նահանգի Բեր Հարբոր քաղաքում, երբ ավարտել էր միսիս Սպենսերի դպրոցը։ 1911 թվականի սեպտեմբերի 9-ին 18-ամյա Մադլեն Ֆորսը Նյուպորտի Ասթորների տանը ամուսնացել է 47-ամյա Ջոն Ջեյքոբ Ասթոր IV-ի հետ։
Ասթոր ամուսինները «Տիտանիկ» են նստել Ֆրանսիայի Շերբուր Օկտևիլ քաղաքում՝ որպես առաջին կարգի ուղևորներ։ Նրանց հետ նավարկության մեկնեցին նաև համհարզ Վիկտոր Ռոբբինսը, աղախին Ռոզալինա Բիդոշը, բուժքույր Քերոլայն Էնդրեսը և Քիթթի անունով շունը։
1912 թվականի ապրիլի 15-ի գիշերը գնդապետ Ասթորը հայտնել է Մադլենին՝ նավի այսբերգին բախվելու մասին։ Նա վստահեցրել է, որ վնասվածքը մեծ չէ և խնդրել է կնոջը հագնել մանուշակագույն կոստյումը, վերցնել նորկայի (ազնվաքիսի) օձիքը, զմրուխտե և ադամանդեր զարդերը, մարգարտե ականջօղերը, հարսանեկան մատանին, թանկարժեք մի քանի քարեր և 200 դոլար[5]։
Մադլենը նստել է N 4 փրկարարական նավակը՝ բուժքրոջ և աղախնի հետ միասին։ Հրաժեշտի ժամանակ Ասթորը կնոջը տվել է իր ձեռնոցները։ Ջոն Ջեյքոբ Ասթորը և նրա համհարզը զոհվել են։ Գնդապետի դին հայտնաբերել են ապրիլի 22-ին։ Մադլենը և մյուսները փրկվել են «Կարպատիա» նավի անձնակազմի կողմից։ Փրկությունից հետո՝ նա երբեք չի խոսել իր ամուսնու մասին[6]։
1912 թվականի օգոստոսի 14-ին Մադլենը ունեցել է որդի՝ Ջոն Ջեյքոբ Ասթոր VI-ին, ով անվանվել էր ի պատիվ հոր։ Ասթորի որդին՝ Ուիլյամ Վինսենթը պնդում էր, որ երեխան չի եղել հանգուցյալ գնդապետի հարազատ որդին[7]։
1916 թվականի հունիսի 22-ին Մադլենը ամուսնացել է բանկիր Ուիլյամ Կառլ Դիքի հետ (1888—1953): Ամուսնության ընթացքում նրանք ունեցել են երկու որդի՝ Ուիլյամին և Ջոնին։ 1933 թվականի հուլիսի 21-ին ամուսինները բաժանվել են։ Չորս ամիս անց Մադլենը ամուսնացել է իտալացի բռնցքամարտիկ Էնցո Ֆայրմոնտի հետ։ Հարսանիքը տեղի է ունեցել Նյու Յորքում։ Հինգ տարի անց՝ 1938 թվականի հունիսի 11-ին ամուսինները բաժանվել են, իսկ Մադլենը վերադարձրել է Դիք ազգանունը[8]։
Մադլեն Ասթորը մահացել է 1940 թվականի մարտի 27-ին Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչ քաղաքում` 46 տարեկան հասակում[9]։ Թաղվել է Նյու Յորքի Սուրբ երրորդության տաճարի գերեզմանատանը[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.