From Wikipedia, the free encyclopedia
Մադհու Դանդավատե (հինդի՝ मधु दंडवते, անգլ.՝ Madhu Dandavate, հունվարի 21, 1924, Ահմեդնագար, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - նոյեմբերի 12, 2005[1], Մումբայ, Հնդկաստան), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, Վիշվանատ Պրատապ Սինգհի կոալիցիոն կառավարությունում ֆինանսների նախարար (1989-1990)։
Մադհու Դանդավատե | |
Կուսակցություն՝ | Ջանատա Դալ |
---|---|
Կրթություն՝ | Institute of Science? |
Գիտական աստիճան՝ | գիտության մագիստր |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ֆիզիկոս |
Դավանանք | հինդուիզմ |
Ծննդյան օր | հունվարի 21, 1924 |
Ծննդավայր | Ահմեդնագար, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Վախճանի օր | նոյեմբերի 12, 2005[1] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Մումբայ, Հնդկաստան |
Քաղաքացիություն | Բրիտանական Հնդկաստան, Հնդկաստան և Հնդկաստանի տիրապետություն |
Ամուսին | Pramila Dandavate? |
Մադհու Դանդավատեն ծնվել է 1924 թվականի հունվարի 21-ին Ահմեդնագարում, Բրիտանական Հնդկաստան։ Բարձրագույն կրթություն է ստացել Բոմբեյի համալսարանում՝ ֆիզիկոսի մասնագիտությամբ։ 1940-ական թվականներին ֆիզիկա է դասավանդել Բոմբեյի քոլեջում և Բոմբեյի համալսարանի ասպիրանտուրայում։
1942 թվականին մասնակցել է «Դուրս Հնդկաստանից» ազգային-ազատագրական հակաբրիտանական շարժմանը։ 1948 թվականին ընդունվել է Ժողովրդա-սոցիալիստական կուսակցություն։ 1948 թվականից մինչև 1974 թվականը եղել է Ժողովրդա-սոցիալիստական կուսակցության Բոմբեյի կոմիտեի քարտուղարը, Ժողովրդա-սոցիալիստական կուսակցության համահնդկական քարտուղարը և Ժողովրդա-սոցիալիստական կուսակցության ազգային գործկոմի անդամը։
1950-ական թվականներին մասնակցել է լեզվային հիմքի վրա Մահարաշտրա նահանգի ստեղծման պայքարին, ինչպես նաև մասնակցել է պորտուգալական Գոա գաղութի Հնդկաստանի միանալու աջակցության քաղաքացիական անհնազանդությանը։
1970 թվականից մինչև 1971 թվականը եղել Մահարաշտրա նահանգի օրենսդրական խորհրդի անդամ։ 1971 թվականին Ժողովրդա-սոցիալիստական կուսակցության կողմից ընտրվել է Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատ՝ Լոկ սաբհա։ 1974 թվականին Ժողովրդա-սոցիալիստական կուսակցության ղեկավարության մի մասի հետ միացել է ընդդիմաիր Բհարատիա լոկ դալ կուսակցությանը։ 1975 թվականին ձերբակալվել է և բանտարկության մեջ գտնվել 18 ամիս։ 1977 թվականին ընտրություններում հաղթած Ջանատա փարթիի կողմից ընտրվել է Լոկ սաբհա։
1977 թվականից մինչև 1979 թվականը Մորարջի Դեսայիի կառավարությունում զբաղեցրել է երկաթուղային տրանսպորտի նախարարի պաշտոնը։ Եղել է Հնդկաստանի արևմտյան ծովափի Կոնկանի երկաթուղային կապերի հիմնադիրներից մեկը և կոմնակիցը։ 1980 թվականի ընտրություններում Ջանատա փարթիի պարտությունից և ընդդիմություն տեղափոխվելուց հետո գլխավորել է խորհրդարանական խմբակը։ 1989 թվականի նոյեմբերին Ջանատա դալ կուսակցության կողմից մտել է Հնդկաստանի ստորին պալատ՝ Լոկ սաբհա։ 1989 թվականի դեկտեմբերից Վիշվանատ Պրատապ Սինգհի կոալիցիոն կառավարությունում զբաղեցրել է ֆինանսների նախարարի և Գների հանդեպ վերահսկողության կոմիտեի առաջնորդի պաշտոնները։
1990 թվականին եղել է Պլանավորման հանձնաժողովի նախագահի տեղակալը։ Այդ պաշտոնում վերընտրվել է 1996 թվականին և զբաղեցրել մինչև 1998 թվականը։ Կապված է եղել Ջանատա Դալ կուսակցության հետ։
Մադհու Դանդավատեն մահացել է 2005 թվականի նոյեմբերի 12-ին Մումբայում՝ 81 տարեկան հասակում։
Դանդավատեն նաև մի քանի գրքերի հեղինակ է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.