Մազազ
From Wikipedia, the free encyclopedia
Մազազ գավառը եղել է Մեծ Հայքի թագավորության Այրարատ նահանգի գավառներից մեկը։ Վաղ Միջնադարում Մազազ գավառն անջատվել է Նիգ գավառից, որի մասն է կազմել Վարաժնունիք գավառի հետ միասին։
Նիգ, Մազազ, Վարաժնունիք գավառների սկզբնական տերերն են եղել Գնթունիները՝ Մեծ Հայքի թագավորության իշխանական նշանավոր տներից մեկը։
Հետագայում Նիգի մի մասն անցել է Վարաժնունիներին կամ Վարաժնունի իշխանական տանը, որոնց անունով էլ կազմավորվել է նոր գավառ՝ Վարաժնունիք։ Վերջիններիս հարևան էր Մազազ գավառը, որտեղ իր իշխանությունն էր պահպանում Գնթունիների իշխանական տան մի ճյուղը։
Տե'ս Այրարատ նահանգի քարտեզը։