Մաթս Վիլանդեր
From Wikipedia, the free encyclopedia
Մաթս Առնե Ուլոֆ Վիլանդեր (շվեդ.՝ Mats Arne Olof Wilander [ˈmats viˈlandər], օգոստոսի 22, 1964(1964-08-22)[1], Վեկշյո, Շվեդիա[2]), շվեդ նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ, աշխարհի նախկին առաջին ռակետ տղամարդկանց մենախաղում։ 1982 թվականից մինչև 1988 թվականները նա հաղթել է Մեծ Սաղավարտի մենախաղի յոթ մրցաշարերում (երեքը Ֆրանսիայի բաց առաջնությունում, երեքը Ավստրալիայի բաց առաջնությունում և մեկը ԱՄՆ բաց առաջնությունում) և Մեծ Սաղավարտի մեկ մրցաշարում տղամարդկանց զուգախաղում (Ուիմբլդոնի մրցաշարում)։
Մաթս Վիլանդեր շվեդ.՝ Mats Wilander | |
---|---|
Սեռ | արական |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Բնակվելու վայր | Hailey? |
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 22, 1964(1964-08-22)[1] (59 տարեկան) |
Ծննդավայր | Վեկշյո, Շվեդիա[2] |
Հասակ | 182 սմ |
Քաշ | 77 կգ |
Կարիերայի սկիզբ | 1981 թվական |
Կարիերայի ավարտ | 1996 թվական |
Աշխատող ձեռք | աջ |
Հարված ձախից | երկձեռքանի |
Պարգևավճար, USD | 7 976 256 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 571–222[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 1 (1988 թվականի սեպտեմբերի 12) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | Հաղթանակ (1983-84, 1988) |
Ֆրանսիա | Հաղթանակ (1982, 1985, 1988) |
Ուիմբլդոն | 1/4 եզրափակիչ (1987-89) |
ԱՄՆ | Հաղթանակ (1988) |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 168–127[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 3 (1985 թվականի հոկտեմբերի 21) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | Եզրափակիչ (1984) |
Ֆրանսիա | 1/2 եզրափակիչ (1985) |
Ուիմբլդոն | Հաղթանակ (1986) |
ԱՄՆ | Եզրափակիչ (1986) |
wilanderonwheels.com(անգլ.) | |
Ավարտել է կարիերան |
1988 թվականին Վիլանդերը հաղթել է Մեծ Սաղավարտի մենախաղի չորս մրցաշարերից երեքում և այդ տարին ավարտել է աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում։ Չնայած նրան, որ նա երբեք տիտղոս չի շահել Ուիմբլդոնի մրցաշարի մենախաղում, Վիլանդերը երկու անգամ հաղթել է Ավստրալիայում, երբ այդ մրցաշարը անց էր կացվում խոտածածկի վրա։ Դա Վիլանդերին դարձնում է վեց թենիսիտներից մեկը (Ջիմի Քոնորսի, Անդրե Աղասիի, Ռաֆայել Նադալի, Ռոջեր Ֆեդերերի և Նովակ Ջոկովիչի հետ միասին), ովքեր Մեծ Սաղավարտի մրցաշարերում հաղթանակ են տարել խոտածակի, հարդի և գրունտի վրա[3]։ Վիլանդերը և Ռաֆայել Նադալը այն երկու թենիսիտներն են, ովքեր նվազագույնը երկու անգամ հաղթանակ են տարել երեք ծածկույթներից յուրաքանչյուրի վրա (2 Ավստրալիա, երբ այն խաղացվում էր խոտածածկի վրա, մինչև 1988 թվականը, 1 Ավստրալիա և 1 ԱՄՆ հարդի վրա և 3 Ֆրանսիա գրունտի վրա)։
Վիլանդերը Մեծ Սաղավարտի մենախաղի իր չորրորդ տիտղոսը նվաճել է 20 տարեկան հասակում, ինչը նրան դարձնում է ամենաերիտասարդ թենիսիտը պատմության մեջ, ով հասել է այդ հաջողությանը[4]։ Բացի այդ, նա նաև հաղթել է ութ Grand Prix Super Series մրցաշարերում (1983-1988), ժամանակակից Masters 1000 մրցաշարերի նախորդողը։ Նա կարիերայի ընթացքում հաղթանակ է տարել մենախաղի 33 և զուգախաղի 7 մրցաշարերում։ Նա նաև հանդիսանում էր Շվեդիայի հավաքականի շարժիչ ուժը 1980-ական թվականների յոթ անընդմեջ Դևիսի Գավաթի եզրափակիչներում։
2002 թվականին Մաթս Վիլանդերը ընդգրկվում է Թենիսի փառքի միջազգային սրահում։