From Wikipedia, the free encyclopedia
Մամեդ Ռահիմ (Մամեդ Ռահիմ Աբբաս օղլի Հուսևյնով ադրբ.՝ Hüseynov Məmmad Abbas oğlu, ապրիլի 7 (20), 1907, Բաքու, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 6, 1977, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանացի խորհրդային բանաստեղծ։ Արվեստի վաստակավոր գործիչ (1940), Ադրբեջանի ԽՍՀ Ժողովրդական բանաստեղծ (1964)։
Մամեդ Ռահիմ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 7 (20), 1907 |
Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | մայիսի 6, 1977 (70 տարեկան) |
Վախճանի վայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Պատվո հուղարկավորության պուրակ |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ և թարգմանիչ |
Լեզու | ադրբեջաներեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և ԽՍՀՄ |
Ժանրեր | բանաստեղծություն, քնարապատմողական և պիես |
Գրական ուղղություններ | սոցիալիստական ռեալիզմ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ |
Լույս են տեսել Ռահիմի «Տենչեր» (1930), «Խոյահարում» (1942), «Դոնի գրկում» (1943) և բանաստեղծությունների այլ ժողովածուներ։ «Անմահ հերոսը» (1933) պոեմը նվիրված է Ս․ Մ․ Կիրովին, իսկ «Լենինգրադի վրա» (1948, ԽՍՀՄ պետական մրցանակ՝ 1949, հայկական հրատարակումը՝ 1950), «Ապշերոնի հողում» (1950), «Կասպիականի վրա» (1958) պոեմներում (եռերգություն) պատկերված են խորհրդային մարդկանց ռազմական ու աշխատանքային սխրագործությունները։ Ռահիմը գրել է նաև պիեսներ՝ «Խաքանի» (1955), «Սայաթ-Նովա» (1956), «Նաթավան» (1959)։ Թարգմանել է Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Շոթա Ռուսթավելու և այլ բանաստեղծների գործերից։
Պարգևատրվել է Լենինի 2 և, այլ շքանշաններով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.