Մամուլի գործակալություն - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Մամուլի գործակալություն.

Մամուլի գործակալություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ռոյթերս» գործակալության նյուզռումը (Բոն, Գերմանիա, 1988թ․)
«Ռոյթերս» գործակալության նյուզռումը (Բոն, Գերմանիա, 1988թ․)

Մամուլի գործակալություն, նորությունների գործակալություն, լրատվական գործակալություն, կազմակերպություն, որը լուրերի ռեպորտաժներ է հավաքում և տրամադրում բաժանորդագրվող լրատվական կազմակերպություններին, ինչպիսիք են թերթերը, ամսագրերը, ռադիոյի և հեռուստատեսության հեռարձակողները

Մամուլի գործակալության ծագումը կապվում է պարբերական հրատարակությունների զարգացման հետ։ 1835 թվականին Շ.Հավասը (Ֆրանսիա) ստեղծեց թերթերին ինֆորմացիա մատակարարող «Հավաս» գործակալությունը։ Նույն գործակալության լոնդոնյան աշխատակից Պ. Ռեյտերը 1851 թվին կազմակերպեց մինչև այժմ գործող «Ռոյթերսը», իսկ Բեռլինի աշխատակից Բ.Վոլֆը՝ «Վոլֆի հեռագրական բյուրոն»։

Չնայած ամբողջ աշխարհում կան բազմաթիվ լրատվական գործակալություններ, համաշխարհային մակարդակով մեծ քառյակ են կազմում «Ֆրանսպրեսը» (Agence France-Presse), «Ասոշիեդ պրեսը» (Associated Press), «Ռոյթերսը» (Reuters) և «Յունայթեդ պրես ինթերնեյշնըլը» (United Press International), որոնք ամենամեծ թվով գրասենյակներն ունեն աշխարհի մի շարք երկրներում և տեղեկատվություն են մատուցում բոլոր ոլորտներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 197
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Մամուլի գործակալություն
Listen to this article