From Wikipedia, the free encyclopedia
Մայա Միխայլովնա Պլիսեցկայա (ռուս.՝ Майя Михайловна Плисецкая, նոյեմբերի 20, 1925[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1] - մայիսի 2, 2015[2][4][5][…], Մյունխեն), բալետի ռուս պարուհի և խորեոգրաֆ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1959)։
Մայա Պլիսեցկայա ռուս.՝ Майя Михайловна Плисецкая | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 20, 1925[1][2][3][…] |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | մայիսի 2, 2015[2][4][5][…] (89 տարեկան) |
Մահվան վայր | Մյունխեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ռուսաստան, Իսպանիա, Գերմանիա և Լիտվա |
Մասնագիտություն | բալետի պարող, պարուսույց, դերասանուհի, բալետմայստեր, բալետի ուսուցիչ և հիշատակագիր |
Ամուսին | Māris Liepa? և Ռոդիոն Շչեդրին |
Ծնողներ | հայր՝ Միխայիլ Պլիսնեցկի, մայր՝ Ռախիլ Մեսերեր |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | shchedrin.de |
Maya Plisetskaya Վիքիպահեստում |
1943 թ. ավարտել է Մոսկվայի պարարվեստի ուսումնարանը, ընդունվել է Մեծ թատրոն։ Առաջին գլխավոր դերապարը Մաշան էր (1944, Չայկովսկու «Շելկունչիկ»)։ Պլիսեցկայայի պարն առանձնանում է բարձրարվեստ պլաստիկայով («Մեռնող կարապը», երաժշտ.՝ Սեն-Սանսի և այլն)։ Նա նորովի է մեկնաբանել Չայկովսկու, Գլազունովի, Բիզեի երաժշտությունը։ Պլիսեցկայայի անհատականությանը մոտ են և՛ քնարական, և՛ հերոսական դերապարերը՝ Օդետա-Օդիլիա (Չայկովսկու «Կարապի լիճը»), Պղնձե լեռան տիրուհի (Պրոկոֆևի «Քարե ծաղիկ»), Ռայմոնդա (Գլազունովի «Ռայմոնդա»), Կիտրի (Մինկուսի «Դոն Կիխոտ»), Կարմեն («Կարմեն-սյուիտ», երաժշտությունը՝ Բիզե-Շչեդրինի)։ 1972 թ-ին Ն. Ի. Ռիժենկոյի և Վ. Վ. Սմիռնով-Գոլովանովի հետ բեմադրել է «Աննա Կարենինա» (ըստ Լև Տոլստոյի) բալետը։ Պլիսեցկայան հյուրախաղերով շրջել է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Կանադայում և այլուր։ 1957-ին Երևանում հանդես է եկել Օդետա-Օդիլիայի (Չայկովսկու «Կարապի լիճը»), Զարեմայի (Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը»), Կիտրիի (Մինկուսի «Դոն Կիխոտ») դերապարերով։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։ 1958 թ. ամուսնացել է ռուս կոմպոզիտոր Ռոդիոն Կոնստանտինովիչ Շչեդրինի հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.