Մայն
From Wikipedia, the free encyclopedia
Մայն (գերմ.՝ Main), գետ Գերմանիայում, Հռենոսի աջ վտակը։ Կազմավորվում է Ֆրանկոնյան Ալբայի լանջերից սկիզբ առնող Ռոտեր Մայն և Ֆիխտել լեռներից սկզբնավորվող Վայսեր Մայն գետերի միախառնումից։
Արագ փաստեր Մայն, Բնութագիր ...
Փակել
Երկարությունը 524 կմ է, նավարկելի է մինչև վերնագավառը։ Մայնի ափերին ընկած ամենախոշոր բնակավայրերն են Օֆենբախ, Վյուրցբուրգ, Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքները[1]։ Մայնը ամբողջությամբ Գերմանիայի տարածքով հոսող ամենաերկար գետն է։