Մայրաքաղաքային դիվիզիոն
From Wikipedia, the free encyclopedia
Մայրաքաղաքային դիվիզիոն (անգլ.` Metropolitan Division), Հոկեյի ազգային լիգայի (NHL) արևելյան կոնֆերենցիայի երկու դիվիզիոններից մեկը։ Ստեղծվել է 2013 թվականին, լիգայի ենթակառուցվածքային վերադասավորման արդյունքում։ 2013–14 մրցաշրջանի դրությամբ միակ դիվիզիոնն է, որում ընդգրկված չեն կանադական ակումբներ։ Դիվիզիան ներկայացնող թիմերից հինգը տեղակայված են Նյու Յորք և Փենսիլվանիա նահանգների տարբեր կողմերում։