բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Մայրին (լատին․՝ Cedarm), սոճազգիների (Pinaceae) ընտանիքի ասեղնատերև մշտադալար, փշատերև ծառ է։ Հայտնի է 4 տեսակ։ Հայաստանի չոր մերձարևադարձային գոտիներում աճեցվում է մայրի հիմալայանը (C. deodara)։
Մայրի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Cycadophytanae |
Տիպ/Բաժին | Մերկասերմեր (Pinophyta) |
Դաս | Pinopsida |
Կարգ | Ասեղնատերևավորներ (Pinales) |
Ընտանիք | Սոճազգիներ (Pinaceae) |
Ենթաընտանիք | Եղևինայիններ (Abietoideae) |
Ցեղ | Մայրի (Cedrus) Trew, 1757 |
Տարածվածություն | |
Տաքսոնի տարածվածությունը |
Նրա բարձրությունը 25-50 մ է, բնի տրամագիծը՝ մինչև 3 մ։ Մայրու բաց կանաչի մինչև արծաթագույն ասեղնատերևները երկար են՝ 25-50 մմ, և կազմում են բրգաձև կամ հովանոցաձև լայն սաղավարթ, 3-4-կողանի, կոշտ, սուր ծայրով, ծակող, մուգ կանաչից մինչև արծաթամոխրագույն։ Կարճացած ընձյուղների վրա ասեղնատերևները փնջաձև են, երկար ընձյուղների վրա՝ մեկական՝ պարուրաձև դասավորված։ Միատուն է։ Ծաղկում է աշնանը։ Կոները մեկական են, հիմնականում՝ երկարավուն-ձվաձև կամ տակառաձև։ Այս ծառի կարմրաշագանակագույն հասուն կոները ձվաձև են և խոշոր՝ 5-11 սմ երկարությամբ։ Կարճ ընձյուղների վրա ասեղնատերևները փնջաձև են, երկար ընձյուղների վրա՝ մեկական՝ պարուրաձև։
Հայտնի է մայրու 4 տեսակ՝ տարածված Հյուսիսային Աֆրիկայում, Լիբանանում, Թուրքիայում, Հիմալայներում[1] և այլուր։ Ղրիմում, Հարավային Կովկասում, Միջին Ասիայում մշակվում են ատլասյան և հիմալայան մայրիները։ Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում աճեցվում է հիմալայան մայրի։
Ռուսաստանում հաճախ մայրի են անվանում սիբիրյան սոճին, որը գեղեցիկ, հզոր, 40 մ բարձրության ծառ է։ Ապրում է մինչև 500 տարի։ Բնափայտն ամուր է, թեթև ու գեղեցիկ։ Ծառերի խեժից պատրաստում են բևեկնախեժ և բևեկնայուղ։ Ասեղնատերևներից պատրաստված թուրմն օգտագործում են որպես հակալնդախտային միջոց։ Մայրին համարվում է անմահության խորհրդանիշ։
Հայաստանում մայրի աճեցնում են շատ վաղուց։ Հին Հայաստանում հարգի էր փյունիկյան մայրին։ Մ. թ. ա. 3-րդ դարի վերջին հայոց Երվանդ Դ թագավորն Ախուրյան գետի ափին տնկել է մայրու անտառ և ավանել «Ծննդոց անտառ»։
Սերմը թունավոր է, եռանկյունաձև, խեժոտ։ Ուտելի չէ։ Բնափայտը դեղնավուն է կամ կարմրավուն, բուրավետ, սնկերի և միջատների նկատմամբ՝ կայուն։ Գեղազարդիչ է. օգտագործվում է տնկարկներում, հիմնականում՝ ծառուղիներ ստեղծելիս։ Մայրու բնափայտից պատրաստել են ռազմակառքեր, նիզակակոթեր, զարդատուփեր։ Ըստ ավանդության՝ մայրու ծառից է պատրաստվել Նոյյան տապանը։ Մայրու տերևը պատկերված է Լիբանանի դրոշի վրա։
Հիմալայներ (Cedrus deodara)։
Դասը ընդգրկում է 4 տեսակ[2].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.