ամերիկացի մաթեմատիկոս From Wikipedia, the free encyclopedia
Մայքլ Արթին (անգլ.՝ Michael Artin, հունիսի 28, 1934[1], Համբուրգ, Նացիստական Գերմանիա[1]), ամերիկահայ մաթեմատիկոս և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի անվանի պրոֆեսոր, որը հայտնի է հանրահաշվական երկրաչափության մեջ իր ներդրմամբ[13]։
Արթինը ծնվել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում։ Նրա մայրը՝ Նատալյա Նաումովնա Յասնայան (հետագայում անունը փոխել է՝ դարձնելով Նատաշա և առավել հայտնի է դարձել այդ անունով՝ 1909-2003), ծնվել է փաստաբանի, հետագայում՝ հայտնի տնտեսագետ Նաում Յասնու (անգլ.՝ Naum Jasny, 1883-1967) ընտանիքում, Սանկտ Պետերբուրգում և 1921 թվականին, բոլշևիկների իշխանության գալուց հետո, արտագաղթել է Գերմանիա[14][15]։
Համբուրգում Նատաշան հաճախել է գիմնազիա, այնուհետև դասընթացներ Համբուրգի համալսարանում, որոնք անցկացրել է հանրահաշվի 20-րդ դարի մեծագույն մասնագետներից մեկը՝ հայազգի Էմիլ Արթինը։ Արթինն ու Յասնայան ամուսնացել են 1929 թվականին, Մայքլ Արթինը նրանց երկրորդ որդին է։ 1937 թվականին Էմիլ Արթինը հեռացվել է համալսարանից (Նատաշան կիսով չափ հրեա էր), և նրանց ընտանիքն արտագաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ[16]։
1955 թվականին Մայքլ Արթինը Փրինսթոնի համալսարանից ստացել է բակալավրի աստիճան։ Դրանից հետո նա տեղափոխվել է Հարվարդ և 1960 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում Օսկար Զարիսկու ղեկավարությամբ (թեզի թեման՝ On Enriques' Surfaces)[17]։ Նա չի հրապարակել թեզը, քանի որ կարծում էր, որ այն բավականաչափ լավը չէ տպագրության համար[14]։ Մինչև 1963 թվականը Արթինն աշխատել է Հարվարդի համալսարանում, այնուհետև որոշ ժամանակ անցկացրել է Ֆրանսիայում, Բարձրագույն գիտական ուսումնասիրությունների ինստիտուտում (IHES)՝ մանակցելով Միշել Դեմազյուրի Séminaire de Géométrie Algébrique du Bois Marie (SGA) գրքի 4-րդ հատորի ստեղծմանը։ 1966 թվականին ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսորի պաշտոնը։ Սխեմաների կատեգորիայում ներկայացվող ֆունկտորները նկարագրելու խնդրի վերաբերյալ նրա աշխատանքը հանգեցրել է Արթինի մոտարկելի թեորեմի ապացուցմանը։ Նա նաև տվել է հանրահաշվական տարածության սահմանումը, որն ընդհանրացնում է սխեմայի սահմանումը և թույլ է տալիս հանրահաշվական երկրաչափության մեթոդները տարածել մոդուլների շատ տարածությունների վրա։ 1974 թվականին նա տվել է հանրահաշվական ստեկի նոր սահմանում։ 1980-ական թվականներից նրա հետազոտական հետաքրքրությունները տեղափոխվել են ոչ կոմուտատիվ երկրաչափության ոլորտ[16]։
Մայքլ Արթինը ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի, Արվեստի և գիտությունների ամերիկյան ակադեմիայի (1969)[18], Ամերիկյան գիտության զարգացմանն օժանդակող միության[13] անդամ է, Մոսկվայի մաթեմատիկական ընկերության պատվավոր անդամ[13]։ Նա նաև Ամերիկյան մաթեմատիկական ընկերության իսկական անդամ է[19], 1991-1992 թվականներին եղել է նրա նախագահը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.