Մայքլ Արլեն - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Մայքլ Արլեն.

Մայքլ Արլեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մայքլ Արլեն
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Տիգրան Գույումճեան
Ծնվել էնոյեմբերի 16, 1895(1895-11-16)[1][2][3]
ԾննդավայրՌուսե, Բուլղարիա
Վախճանվել էհունիսի 23, 1956(1956-06-23)[1][2][3] (60 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունակնարկագիր, գրող, դրամատուրգ և վիպասան
Լեզուանգլերեն[4] և հայերեն[4]
Ազգությունհայ
ԿրթությունՄալվերն քոլեջ և Էդինբուրգի համալսարան
Ստեղծագործական շրջան1916-1939
Ժանրերդրամա
ԱշխատավայրThe New Age
ԱմուսինԱտալանտա Մերկատի
ԶավակներՄայքլ Ջոն Արլեն
Վենեցիա Արլե
Michael Arlen Վիքիպահեստում

Մայքլ Արլեն (Տիգրան Սարգսի Գույումճյան, նոյեմբերի 16, 1895(1895-11-16)[1][2][3], Ռուսե, Բուլղարիա - հունիսի 23, 1956(1956-06-23)[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), սփյուռքահայ անգլիագիր գրող։ Նրա գրական վարպետությունը բարձր են գնահատել ամերիկյան արձակի այնպիսի խոշոր դեմքեր, ինչպիսիք են Սքոթ Ֆիցջերալդը և Էռնեստ Հեմինգուեյը, ինչպես նաև՝ Վիլյամ Սարոյանը։

Կենսագրություն

Մայքլ Արլենը ծնվել է 1895 թվականի նոյեմբերի 16–ին, Բուլղարիայի Ռուշչուկ (հիմա՝ Ռուսե) քաղաքում։ Նրա նախնիներն անեցիներ էին, որ գաղթել էին Կ. Պոլիս, այնտեղից՝ Բուլղարիա։

1913 թվականին նա մեկնում է Լոնդոն և ուսանում բժշկություն։ 1922 թվականից ընդունում է բրիտանական քաղաքացիություն։

1941 թվականից նա բնակություն է հաստատում ԱՄՆ–ում, ուր տեղափոխվել էր ընտանիքը։ Վախճանվել է 1956 թ. հունիսի 23-ին, Նյու Յորքում։

Գրական գործունեություն

1924 թվականին լույս է տեսնում նրա «Կանաչ գլխարկը» վեպը, որը նրան բերում է համաշխարհային փառք։ Վեպն արժանանում է մի քանի հրատարակության, թարգմանվում աշխարհի տարբեր լեզուներով։ Վեպը նաև բեմադրվել է ու էկրանավորվել։

«Կանաչ գլխարկը» մի սիրո պատմություն է։ Սիրող երիտասարդները ժամանակի բարոյական կաշկանդումների պայմաններում ստիպված են լինում որոշ ժամանակով հեռանալ իրարից, բայց 11 տարի անց նրանք վերագտնում են իրար։ Վեպում պատկերված է Անգլիայի բարձրաշխարհիկ հանրության կյանքը։ Հերոսուհու բարոյական կերպարը երկար տարիներ չափանիշ էր արևմտյան երիտասարդության համար։

Ստեղծագործությունների ցանկ

  • «Լոնդոնյան արկածախնդրություն» (1920)
  • «Կանաչ գլխարկը» վեպ (1924)
  • «Տղամարդիկ երկար չեն սիրում կանանց» վեպ (1931)
  • «Թռչող հոլանդացին» վեպ (1989)

շարունակելի

Կարդացեք նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Մայքլ Արլեն
Listen to this article