From Wikipedia, the free encyclopedia
Մայքլ Սթիվեն Բուբլե (անգլ.՝ Michael Steven Bublé, սեպտեմբերի 9, 1975[1], Բերնաբի, Բրիտանական Կոլումբիա, Կանադա), կանադացի երգիչ փոփ-ջազային ժանրում։ Առաջատար ժամանակակից կատարող Great American Songbook-ի ցանկում, Grammy և Juno Awards մրցանակների մրցանակակիր։
Մայքլ Բուբլե | |
---|---|
Ի ծնե անուն | անգլ.՝ Michael Steven Bublé |
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1975[1] (48 տարեկան) Բերնաբի, Բրիտանական Կոլումբիա, Կանադա |
Երկիր | Կանադա և Իտալիա |
Ժանրեր | ջազ, բիգ բենդ, սվինգ երաժշտություն և ավանդական փոփ երաժշտություն |
Մասնագիտություն | երգիչ, դերասան, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ, մեղվաբույծ, երգերի հեղինակ, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և երաժշտական պրոդյուսեր |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Լեյբլ | Warner Music Group և Ռեփրայզ Ռեքորդս |
Կրթություն | School District 41 Burnaby? |
Ամուսին | Lusiana Lopilato? |
Պարգևներ | |
Կայք | michaelbuble.com |
Michael Bublé Վիքիպահեստում |
2003 թ.-ի վերջին թողարկվեց «Let It Snow» ալբոմը։ Գլխավորող երգը հասավ Ավստրալիայի երաժշտական ցանկի գագաթնակետին։ Բուբլեի երկրորդ ալբոմը՝ «It’s Time» նրան մեծ հաջողություն բերեց՝ Billboard 200-ում նա զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը, ARIA Album Charts-ում 2-րդ հորիզոնականը, Ավստրալիայում՝ UK Album Charts-ում 4-րդ հորիզոնականը։
Բուբլեն ծնվել է Բրիտանական Կոլումբիայում, ձկնորսի ընտանիքում։ Դեռ մանուկ հասակում Բուբլեն շատ էր ունկնդրում ջազային հավաքածուներին որոնք պատկանում էին նրա պապիկինն, այնուհետև Բուբլեն նշել է որ իր պապը մեծ նշանակություն է ունեցել նրա երաժշտական ճաշակի ձևավորման հարցում։ Բուբլեն ինքնուրույն ձայնագրել է 3 ալբոմ, որոնցից մեկը նվիրել է իր պապիկին։ Բուբլեն ստացել է երկու Genie Award մրցանակ 2000 թվականին, իր երկու երգերի համար որոնք գրել է "Here's to life" ֆիլմի համար։ Առաջին հեռուստատեսային մրցանակին (Bravo!) բուբլեն արժանացել է 1997 թվականին «Big Bang Boom!» վավերագրական ֆիլմի համար ռեժիսոր՝ Մարկ Մաստերսոն։2011 թվականին ստացել է «Grammy» իր «Crazy love» ալբոմով։ Մարտի 31-ին 2011 թվականի ամուսնացել է արգենտինական դերասանուհի և երգչուհի Լուիսանա Լոպիլատոյի հետ։2013 թվականի օգոստոսի 23-ի ծնվել է նրա որդին ՝ Նոյ Բուբլեն։
Տարեթիվ | Անվանակարգ | Կատեգիորիա | Արդյունք |
---|---|---|---|
2004 | Juno | Լավագույն նոր արտիստ | Հաղթանակ |
2004 | Juno | Տարվա լավագույն ձայնասկավառակ՝ Michael Bublé | Նոմինացվել է |
2006 | Juno | Տարվա լավագույն փոփ ձայնասկավառակ՝ It’s Time | Հաղթանակ |
2006 | Juno | Տարվա սինգլ՝ Home | Հաղթանակ |
2006 | Juno | Տարվա լավագույն ձայնասկավառակ՝ It’s Time | Հաղթանակ |
2006 | Juno | Տարվա արտիստ | Հաղթանակ |
2006 | Juno | Juno Fan Choice Award | Նոմինացվել է |
2006 | ECHO | Տարվա լավագույն ջազ ստեղծագործություն՝ It’s Time | Հաղթանակ |
2006 | Grammy | Լավագույն ավանդական փոփ ձայնասկավառակ՝ It’s Time | Նոմինացվել է |
2006 | MuchMusic Video Awards | MuchMoreMusic Award — Home | Հաղթանակ |
2007 | Grammy | Լավագույն ավանդական փոփ ձայնասկավառակ՝ Caught in the Act | Նոմինացվել է |
2007 | People's Choice Awards | Լավագույն վերադարձ՝ «Save the Last Dance for Me» | Նոմինացվել է |
2007 | Juno | Juno Fan Choice Award | Նոմինացվել է |
2008 | Grammy | Լավագույն ավանդական փոփ ձայնասկավառակ՝ Call me Irresponsible | Հաղթանակ |
2008 | Grammy | Տղամարդու լավագույն կատարում՝ Everything | Նոմինացվել է |
2008 | Juno | Տարվա արտիստ | Նոմինացվել է |
2008 | Juno | Տարվա լավագույն ձայնասկավառակ՝ Call Me Irresponsible | Նոմինացվել է |
2008 | Juno | Տարվա լավագույն փոփ ձայնասկավառակ՝ Call Me Irresponsible | Նոմինացվել է |
2008 | Juno | Տարվա սինգլ՝ Everything | Նոմինացվել է |
2008 | Juno | Juno Fan Choice Award | Հաղթանակ |
2008 | Canadian Smooth Jazz Awards[3] | Լավագույն տղամարդ-վոկալիստ | Հաղթանակ |
2008 | Canadian Smooth Jazz Awards[3] | Best Original Composition — «Everything» | Հաղթանակ |
2009 | Juno[4] | Տարվա լավագույն երգ՝ «Lost» | Նոմինացվել է |
• The X-Files (1996) 2 Սերիա • Duets (2000) • Totally Blonde (2001) • The Snow Walker (2003) • Las Vegas (2005) • Da Kath & Kim Code (2005)
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.