From Wikipedia, the free encyclopedia
Մայքլ Գրեյվս (անգլ.՝ Michael Graves, հուլիսի 9, 1934[1][2], Ինդիանապոլիս, Ինդիանա[3] - մարտի 12, 2015[4][5][6][…], Փրինսթոն, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի ճարտարապետ և դիզայներ։
Մայքլ Գրեյվս անգլ.՝ Michael Graves | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 9, 1934[1][2] |
Ծննդավայր | Ինդիանապոլիս, Ինդիանա[3] |
Մահացել է | մարտի 12, 2015[4][5][6][…] (80 տարեկան) |
Մահվան վայր | Փրինսթոն, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Գերեզման | Փրինսթոնի գերեզմանատուն[7] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան, Ցինցինատիի համալսարան, Հարվարդի դիզայնի բարձրագույն դպրոց և Broad Ripple High School? |
Երկեր | Walt Disney World Swan?, Team Disney? և Disney Hotel New York - The Art of Marvel? |
Մասնագիտություն | ճարտարապետ, համալսարանի դասախոս և դիզայներ |
Աշխատավայր | Փրինսթոնի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Կայք | michaelgraves.com |
Michael Graves[8] Վիքիպահեստում |
Ծնվել է Ինդիանա նահանգուում, որտեղ էլ ավարտել է միջնակարգ դպրոցը։ Մանկուց սիրել է նկարչություն։ Գրեյվսը բակալավրի կոչում է ստացել Ցինցինատիի համալսարանում, իսկ մագիստրոսի կոչումը՝ Հարվարդի համալսարանում, որից հետո երկու տարի անցկացրել է Հռոմում։ 1964 թվականին ճարտարապետը մեկնել է Փրինսթոնում, որտեղ նա հիմնեց բյուրո և այնուհետև սկսեց դասավանդել։ Պիթեր Էյզենմանի, Ռիչարդ Մեյերի և այլոց հետ նա մաս էր կազմում «Նյու Յորքի հնգյակին», որը ձգտում էր ստեղծել «մաքուր մոդեռնիզմ»՝ հիմնված Շառլ Էդուար լը Կորբյուզիեի վաղ շրջանի գործերի վրա։
Գրեյվսը շատ բեղմնավոր է և՛ որպես ճարտարապետ, և՛ որպես դիզայներ։ Նրա ծառայություններից օգտվել են «Target» և «Alessi» ընկերությունները, Վիրջինիայի համալսարանը և Դետրոյթի Արվեստների ինստիտուտը, Walt Disney Studios-ը և Նիդեռլանդների առողջապահության վարչությունը։
2003 թվականին նա մասնակի կաթվածահար է եղել, սակայն նա շարունակել է աշխատել։ Մահացել է 2015 թվականի մարտի 12-ին Փրինսթոնի իր տանը[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.