Մայքլ Օգիո
From Wikipedia, the free encyclopedia
Մայքլ Օգիո (անգլ.՝ Michael Ogio, հուլիսի 7, 1942(1942-07-07), Հյուսիսային Բուգենվիլ շրջան, Բուգենվիլի ինքնավար շրջան, Պապուա Նոր Գվինեա - փետրվարի 18, 2017(2017-02-18)[1], Պորտ Մորսբի, Պապուա Նոր Գվինեա[1]), Պապուա Նոր Գվինեայի գեներալ-նահանգապետը 2011 թվականի փետրվարի 25-ից մինչև մահ։ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ։
Մայքլ Օգիո | |
Կուսակցություն՝ | Ժողովրդա-դեմոկրատական շարժում |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հուլիսի 7, 1942(1942-07-07) |
Ծննդավայր | Հյուսիսային Բուգենվիլ շրջան, Բուգենվիլի ինքնավար շրջան, Պապուա Նոր Գվինեա |
Վախճանի օր | փետրվարի 18, 2017(2017-02-18)[1] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Պորտ Մորսբի, Պապուա Նոր Գվինեա[1] |
Քաղաքացիություն | Պապուա Նոր Գվինեա |
Պարգևներ | |
Գեներալ-նահանգապետի պարտականությունները ստանձնել է 2010 թվականի դեկտեմբերի 20-ին՝ Ջեֆրի Նեյպի հրաժարականից հետո։ 2011 թվականի հունվարի 14-ին խորհրդարանը նրան գեներալ-նահանգապետ ընտրեց, իսկ փետրվարի 25-ին Մայքլ Օգիոն սկսեց պաշտոնավարել[2][3]։
2011 թվականի ապրիլի 26-ին Եղիսաբեթ II-ը նրան Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի Մեծ խաչ շքանշանի ասպետի կոչում շնորհեց[4]։
2017 թվականի փետրվարի 1-ին խորհրդարանի քվեարկության արդյունքում նրան հաջորդող ընտրվեց Ռոբերտ Դադաեն[5]։ Իր լիազորությունների դադարելուց մեկ շաբաթ առաջ Մայքլ Օգիոն վախճանվեց[6]։