Մանբիջի օպերացիա
From Wikipedia, the free encyclopedia
Մանբիջի օպերացիա (անգլ.՝ Manbij offensive), զինված բախում Սիրիայի դեմոկրատական ուժերի և ԻԼԻՊ-ի գրոհայինների միջև, որը սկսվել է 2016 թվականի մայիսի 31-ին։ Գործողության հիմնական նպատակը եղել է Սիրիայի Հալեպի մարզի Մանբիջ քաղաքի և հարակից շրջանների գրավումը։ Գործողության հիմնական նպատակը եղել է ԻԼԻՊ-ի կապի կտրումը արտաքին աշխարհի հետ և արգելելը զինված գրոհայինների հոսքը դեպի Թուրքիա և Եվրոպա[20][21]։ Գործողության ընթացքում ԱՄՆ ռազմաօդային ուժերը հիսունհինգ ավիահարված է հասցրել ԻԼԻՊ-ի հենակետերին[20]։ 2016 թվականի օգոստոսի 12-ին Սիրիայի դեմոկրատական ուժերը հայտարարեցին, որ գրավել են Մանբիջ քաղաքը։
Մանբիջի օպերացիա | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Սիրիական ճգնաժամ | |||||||||||
Քարտեզը, որը ցույց է տալիս գրավված տարածքները | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Սիրիայի դեմոկրատական ուժեր |
Իրաքի և Լևանտի իսլամական պետություն | ||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||
2,900–12,000 զինյալներ[10][11]
մոտ 50[12] |
Մի քանի հազար զինյալներ | ||||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||
315 զոհ (ՍԴՈՒ-ի պնդմամբ)[15] 1,650 զոհ (ԻԼԻՊ-ի պնդմամբ)[16] 264 զոհ (ԿՀՎ-ի տվյալներով)[17] |
1,026 զոհ (ՍԴՈՒ-ի պնդմամբ)[15] 400 զոհ (ԻԼԻՊ-ի պնդմամբ)[16] 4,180 զոհ, 112 գերի[17] |
444 քաղաքացիական անձ[15] և 2,000+ վիրավոր ~78,000 քաղաքացի տեղահանվել է[18][19] |
Մինչ 2015 թվականի դեկտեմբերիը քրդական անկանոն ուժերը գրավել էին Մանբիջին հարակից Թիշրին Դամ տեղանքը, որի տարածքով հոսում է Եփրատ գետը։ Սա Մանբիջի օպերացիայի սկսման սկիզբն էր։ Սիրիայի դեմոկրատական ուժերը ձևավորվել էին 2015 թվականի հոկտեմբերին։ ներառում է քրդական ազգային ինքնապաշտպանության (Ազգային ինքնապաշտպանության խմբավորումը և Կանանց ինքնապաշտպանության խմբավորում), արաբական տարբեր ընդդիմադիր խմբեր, որոնք մտնում են Սիրիական արաբական կոալիցիայի մեջ, ինչպես նաև ասորական, հայկական և թուրքմենական խմբավորումներ։
Մինչ 2016 թվականի մարտի 30-ը ԱՄՆ ռազմաօդային ուժերը հասցրել էին 25 ավիահարված։ Ապրիլի 2-ին ՍԴՈՒ-ի կազմում կռվող քրդական 6 խմբավորումներ կազմեցին Մանբիջի ռազմական խորհուրդը, որի հիմնական նպատակը կայանում էր ռազմավարական խորհրդատվության տրամադրումը կռվող զինյալներին։ Ապրիլի 3-ին ԱՄՆ-ն կոչ արեց Թուրքիային օժանդակելու Մանբիջի օպերացիան, սակայն թուրքական կողմը երկու պահանջ ներկայացրեց հակաիսլամիստական կոալիցիային միանալու համար։ Թուրքիան պահանջում էր, որ Սիրիայի արաբները, ովքեր կռվում էին ՍԴՈՒ-ի կազմում պետք է լքեն ՍԴՈՒ-ի շարքերը։ Երկրորդ պահանջի համաձայն Միացյալ Նահանգները պետք է օգներ Թուրքիային՝ քրդերի դեմ պայքարում։ Թուրքական կողմի փոխանցմամբ ապրիլի 4-ին ամերիկացի գեներալներից կազմված պատվիրակությունը ժամանել է Թուրքիա՝ քննարկելու Մանբիջի ազատագրման ծրագիրը։ Թուրքիան հայտարարեց, որ ինքը չի օգնի, բայց նաև չի խանգարի Սիրիայի դեմոկրատական ուժերին՝ գրավելու Մանբիջ քաղաքը։
2016 թվականի օգոստոսի 12-ին հայտարարվեց, որ Սիրիայի դեմոկրատական ուժերը գրավել են Մանբիջ քաղաքը։ Գրավման օպերացիային օժանդակել են ամերիկյան, բրիտանական, ֆրանսիական և գերմանական ուժերը, չնայած որ, Գերմանիայի կառավարությունը հրաժարվում է այս փաստից։ Ներկայումս ՍԴՈՒ-ն հզոր պաշտպանական ամրություններ է կառուցում շրջանի հյուսիսային մասում։