From Wikipedia, the free encyclopedia
Նելսոն Մանդելայի միջազգային օր (անգլ.՝ Nelson Mandela International Day կամ Մանդելայի օր անգլ.՝ Mandela Day'), ամենամյա միջազգային օր, որն ի պատիվ Նելսոն Մանդելայի ամեն տարի նշվում է նրա ծննդյան օրը` հուլիսի 18-ին[6]։ Օրը ՄԱԿ-ի կողմից պաշոնապես հայտարարվել է 2009 թվականի նոյեմբերին[7]։ 2010 թվականի հուլիսի 18-ին ՄԱԿ-ը նշել է Մանդելայի առաջին միջազգային օրը։ Այլ խմբերը Մանդելայի օրը նշել են սկսած 2009 թվականի հուլիսի 18-ից։
Մանդելայի օր | |
---|---|
Տեսակ | միջազգային օր |
Ամսաթիվ | Հուլիսի 18[1] |
սկսած | 2010[2] |
Հաստատված | նոյեմբերի 10, 2009[3][4] |
Անվանված է | Նելսոն Մանդելա |
Ի հիշատակ | Նելսոն Մանդելա[5] |
Կայք | un.org/en/events/mandeladay/index.shtml(անգլ.) |
2009 թվականի ապրիլի 27-ին 46664-ի համերգները և Նելսոն Մանդելա հիմնադրամը հրավիրեցին համաշխարհային հանրությանը միավորվելու և աջակցելու Մանդելայի պաշտոնական օրվա կապակցությամբ[8]։ Մանդելայի օրը պաշտոնական հանրային տոն չէ, այլ կամավորական և համայնքային ծառայության միջոցով Հարավային Աֆրիկայի նախկին նախագահ Նելսոն Մանդելայի ժառանգությունը և նրա արժեքները հիշելու օր[6][9]։
Մանդելայի օրը գլոբալ կոչ է, որի հիմքում այն գաղափարն է, որ յուրաքանչյուր անհատ ունի աշխարհը փոխելու ուժ, ազդեցություն գործելու կարողություն։
Մանդելայի օրվա քարոզարշավը հետևյալն է`
Նելսոն Մանդելան 67 տարի պայքարել է սոցիալական արդարության համար։ Մենք խնդրում ենք ձեզ սկսել 67 րոպեից[10]։ |
«Մեզ համար մեծ պատիվ կլիներ, եթե այս օրը կարողանա համախմբել ամբողջ աշխարհի մարդկանց պայքարելու աղքատության դեմ, խթանելու խաղաղությանը, հաշտեցմանն ու մշակութային բազմազանությանը», - ասված է Մանդելայի անունից տարածված հայտարարության մեջ[11]։ |
2009 թվականի հուլիսի 18-ին Մանդելայի առաջին համաշխարհային տոնակատարությունը նշելու համար 46664 համերգաշարը և Նելսոն Մանդելա հիմնադրամը Մանդելայի 91-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպել է մի շարք կրթական, կամավորական միջոցառումներ, արվեստի ցուցահանդեսներ, դրամահավաք և համերգ Ռադիո սիթի մյուզիք հոլում[10]։ 2009 թվականի նոյեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հուլիսի 18-ը պաշտոնապես հայտարարել է «Նելսոն Մանդելայի միջազգային օրը»[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.