From Wikipedia, the free encyclopedia
Մանկության թանգարան (անգլ.՝ V&A Museum of Childhood), գտնվում է Բեթնալ Գրինում՝ Լոնդոնի Իստ Էնդում, հանդիսանում է Վիկտորիայի և Ալբերտի թանգարանի մասնաճյուղը։ Վիկտորիայի և Ալբերտի թանգարանը Միացյալ Թագավորության դեկորատիվ-կիրառական արվեստի ազգային թանգարանն է։
Մանկության թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Տեղագրություն | London Borough of Tower Hamlets? |
Վայր | Bethnal Green? |
Մասն է | Վիկտորիայի և Ալբերտի թանգարան |
Պատկանում է | Վիկտորիայի և Ալբերտի թանգարան |
Հասցե | Cambridge Heath Road, London E2 9PA[1]E2 9PA |
Հիմնադրվել է | 1872 |
Այցելուներ | 400 000 մարդ[2] |
Կայք | vam.ac.uk/info/young(անգլ.) |
Թանգարանը հիմնադրվել է 1872 թվականին՝ որպես «Bethnal Green Museum»[3]: Երկաթե շինությունը վերօգտագործել է նախապատրաստված շենք Ալբերտոպոլիսից, որը փոխարինվել էր ժամանակակից V&A համալիրի որոշակի վաղ մասերով։ Շինության արտաքին տեսքը նախագծվել էր Ջեյմս Ուիլյամ Վայլդի կողմից կարմիր աղյուսով Rundbogenstil (կլոր կամարաձև) ոճով, որը շատ նման է այն ոճին, որն առկա է ժամանակակից Գերմանիայում։ Շենքը օգտագործվել է տարբեր ժամանակների բազմազան հավաքածուներ ցուցադրելու համար, ներառյալ այն աշխատանքները, որոնք հիմա կարելի է տեսնել Ուոլլեսի հավաքածուում։ 1920-ական թվականներին այն սկսեց կենտրոնանալ երեխաների համար նախատեսված ծառայությունների վրա, և 1974 թվականին V&A ընկերության տնօրեն պարոն Ռոյ Սթրոնգն այն սահմանեց որպես հատուկ մանկական թանգարան։
Բոլոր մասնաճյուղերից Bethnal Green Museum-ն ունի մանկական առարկաների ամենամեծ հավաքածուն Միացյալ Թագավորությունում։
Թանգարանի առաքելությունն է. «Հնարավորություն տալ բոլորին՝ հատկապես երիտասարդներին, ուսումնասիրել և վայելել նախագծված աշխարհը, մասնավորապես առարկաներ պատրաստված երեխաների համար և երեխաների կողմից»: Այն ունի խաղալիքների, մանկական սարքավորումների և հագուսների ընդարձակ հավաքածուներ և բեմադրում է ժամանակավոր ցուցահանդեսների ծրագրեր:.
Թանգարանը փակվեց 2005 թվականի հոկտեմբերին լայնածավալ վերանորոգման երկրորդ փուլի համար՝ £4.7 միլիոն արժողությամբ։ Այն վերաբացվեց 2006 թվականի դեկտեմբերի 9-ին։ Փոփոխությունները ներառում էին նոր առջևի մուտք, պատկերասրահ, ցուցադրումներ և սրճարան[3]:Թանգարանի ներսում կար թուջե արձան, որի քանդակագործն էր Ջոն Բելլը (1811-1896)։ Այն սկզբնապես եղել էր 1851 թվականի Համաշխարհային ցուցահանդեսում։ «Արծիվ սպանողը» ցույց է տալիս մի հմուտ նշանաձիգի՝ արծվին կրակելիս, որը սպանել է իր ոտքերի մոտ ընկած գառնուկին[4]։ Այս արձանն այժմ տեղափոխվել է Coalbrookdale թանգարանի մուտքի մոտ, քանի որ այն ստեղծվել էր Coalbrookdale ձուլարանում։
Ծառայություն | Կայարան/Կանգառ | Երկրորդ կանգառ | Սպասարկող գծեր երթուղիներ | Հեռավորությունը Մանկության թանգարանից |
---|---|---|---|---|
Լոնդոնի ավտոբուսներ | Bethnal Green Station | Կանգառ Ա | 106, 254, 309, 388, D3, D6 | |
Կանգառ Բ | 8, 309, D6 | |||
Կանգառ Դ | 8, 388, D3 | |||
Old Ford Road | Կանգառ Գ | 106, 254, 388, D6 | ||
Լոնդոնի մետրոպոլիտեն | Bethnal Green | |||
Լոնդոնի երկաթուղի | Cambridge Heath | London Overground | 400 մետր քայլելով[5] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.