Մանհեթենհենջ
From Wikipedia, the free encyclopedia
Մանհեթենհենջ (անգլ.՝ Manhattanhenge), եզր, որ բնորոշում է Մանհեթենում տարեկան չորս անգամ՝ դեկտեմբերին, հունվարին, մայիսին և հուլիսին, տեղի ունեցող մի երևույթ։ Ծագող կամ մայր մտնող արևը հնարավոր է տեսնել Բորոյի գլխավոր պլանով կառուցված Մանհեթենի զուգահեռ փողոցները հատող լայնակիներից։
Թեմայով վերաբերում է | geography of New York City | |
---|---|---|
Կոչվել է ի պատիվ | Նյու Յորք շրջան, Սթոունհենջ | |
Անվանել է | Նեյլ դե Գրաս Թայսոն | |
Երկիր | Ամերիկայի Միացյալ Նահանգներ | |
Վայր | Նյու Յորք շրջան | |
Ամսաթիվ | Մայիսի 28, Հուլիսի 12 | |
Պատճառ | Զուգահեռ ուղիղներ | |
Բնութագրվում է | visibility |
«Մանհեթենհենջ» եզրը (Սթոունհենջի նմանակությամբ) ժողովրդականություն է ստացել 2002 թվականին գիտնական Նիլ Թայսոնի շնորհիվ։ Մանհեթենհենջի երևույթը հնարավոր է դիտել լայնակի փողոցներից։ Այդ փողոցները հատում են ավենյուները, որոնք միջօրեականից շեղված են 29°-ով[1]։ Երևույթը տեղի է ունենում Մայիսի 28-ին կամ 29-ին և հուլիսի 12-ին կամ 13-ին (մայրամուտ), և մոտավորապես դեկտեմբերի 5-ին և հունվարի 8-ին (արևածագ)[2]՝ արևադարձից հավասարապես հեռու օրերին։ 2012 թվականին ամառային մանհեթենհենջը տեղի է ունեցել մայիսի 29-ին ժամը 20։ 17-ին և հուլիսի 12-ին ժամը 20։ 25-ին ըստ հյուսիսամերիկյան արևելյան ժամի[3]։
Նման երևույթներ դիտվում են փողոցների նմանատիպ հատակագիծ ունեցող քաղաքներում, ինչպես Բալտիմորում (Մարտի 12-ին և 25-ին ու սեպտեմբերի 18-ին և 29-ին)[4], Չիկագոյում[5], Տորոնտոյում և Մոնրեալում։