հայ քիմիկոս From Wikipedia, the free encyclopedia
Մանվել Գարեգինի Մանվելյան (սեպտեմբերի 13, 1913[1], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - նոյեմբերի 14, 1985[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1949)։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1963)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970)։ Մանվել Մանվելյանի անունով է կոչվում ՀՀ ԳԱԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտը (1998)[3]։
Մանվել Մանվելյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 13, 1913[1] Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | նոյեմբերի 14, 1985[2] (72 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | քիմիկոս և դասախոս |
Հաստատություն(ներ) | ՀԱՊՀ[1] և ՀՀ ԳԱԱ[1] |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ |
Ալմա մատեր | ՀԱՊՀ (1935)[1] |
Կոչում | պրոֆեսոր և ակադեմիկոս[1] |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր (1949) |
Պարգևներ |
1933-1940 թվականներին աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, որն ավարտել է 1935 թվականին, ապա, մինչև 1957 թվականը՝ ՀԽՍՀ ԳԱ քիմիայի ինստիտուտում։ Մանվելյանը ՀԽՍՀ ԳԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի (1957-1970 թվականներին՝ ՀԽՍՀ ժողտնտխորհի քիմիայի ԳՀԻ) կազմակերպիչն ու առաջին տնօրենն էր (1957-1968 թվականներին և 1970-1975 թվականներին)։ Մանվելյանի գիտական աշխատանքները վերաբերում են ոչ հանքային հանածոների կոմպլեքսային օգտագործման եղանակների մշակմանը, բարձրորակ ապակիների ստացման և ալյումինատային լուծույթների մաքրմանը։ Նեֆելինային սիենիտների քիմիական մշակման նրա (աշխատակիցների հետ) աոաջարկած եղանակը նախատեսում է կավահողի, ցեմենտի, մետասիլիկատների, մաքուր սիլիկահողի և այլ նյութերի միաժամանակյա ստացումը։
Բացահայտել է մետասիլիկատների (որպես լվացող միջոցների) և սիլիկահողի (օպտիկական ապակի և բյուրեղապակի) տեխնիկական կիրառման ոլորտները։ Ընտրվել է ՀԽՍՀ V, VI գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.