From Wikipedia, the free encyclopedia
Մանֆրեդ Էյգեն (գերմ.՝ Manfred Eigen, մայիսի 9, 1927[1][2][3][…], Բոխում, Առնսբերգ, Province of Westphalia, Պրուսիայի ազատ պետություն, Գերմանական ռայխ[1] - փետրվարի 6, 2019[4][3][5][…], Գյոթինգեն, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա[6]), գերմանացի ֆիզիկաքիմիկոս։
1951 թվականին ավարտել է Գյոթինգենի համալսարանը։ Աշխատել է ֆիզիկական քիմիայի համալսարանում՝ Մաքս Պլանկի ընկերությունում (1964 թվականին դարձել է տնօրեն)։
Հիմնական աշխատանքները վերաբերում են քիմիական ռեակցիաների կինետիկայի մեթոդների զարգացմանը։ Առաջարկել է թուլացնել գերարագ քիմիական ռեակցիաների ընթացքը, տվել է պատկերացումներ քիմիական հավասարակշռության մասին, նրա կախումը ճնշումից, ջերմաստիճանից, էլեկտրաստատիկ դաշտից և այլ գործոններից, որին հաջորդում է համակարգի մի նոր հավասարակշիռ վիճակ։ Այս մեթոդներով Էյգենը ուսումնասիրել է (կոլեգաների հետ միասին), օրինակ, թթվա-հիմնային ինդիկատորներով հիդրոքսիլի և ջրածնի իոնների ռեակցիաների կինետիկան ջրային լուծույթում, կարբոնաթթուների ասոցացման կինետիկան։
1967 թվականին ստացել է Քիմիայի Նոբելյան մրցանակ՝ Ռոնալդ Նորիշի և Ջորջ Պորտերի հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.