Մեսրոպ Մաշտոց
հայերենի այբուբենի հիմնադիր / From Wikipedia, the free encyclopedia
Մեսրոպ Մաշտոց (մոտ 362[1], Հացեկաց, Տարոն, Տուրուբերան, Մեծ Հայք[1] - փետրվարի 17, 440[1], Վաղարշապատ, Հայկական մարզպանություն, Սասանյան Պարսկաստան[1], թաղված Օշականում), հայկական գրի ստեղծող և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող (Սահակ Ա Պարթևի հետ), հայ գրության, քրիստոնեական շրջանում հայագիր դպրոցի հիմնադիր և հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, Հայ Առաքելական Եկեղեցու վարդապետ[2][3]։
Մեսրոպ Մաշտոց | |
---|---|
Ծնվել է | մոտ 362[1] |
Ծննդավայր | Հացեկաց, Տարոն, Տուրուբերան, Մեծ Հայք[1] |
Մահացել է | փետրվարի 17, 440[1] |
Մահվան վայր | Վաղարշապատ, Հայկական մարզպանություն, Սասանյան Պարսկաստան[1] |
Գերեզման | Մեսրոպ Մաշտոցի դամբարան[1] |
Քաղաքացիություն | Մեծ Հայք |
Ազգություն | հայ |
Կրոն | Քրիստոնեություն, Հայ առաքելական եկեղեցի |
Մասնագիտություն | թարգմանիչ, լեզվաբան և աստվածաշնչի թարգմանիչ |
Աշխատանք | Հայկական գրի ստեղծող, թարգմանիչ |
Mesrop Mashtots Վիքիպահեստում |
Մեսրոպ Մաշտոցի պատմական առաքելությունը կարևոր դեր է խաղացել հայ ազգային ինքնության պահպանման գործում[2][4]։
Համաձայն գերակշռող գիտական տեսակետների՝ վրացերեն (ասոմթավրուլի)[5][6][7][8] և աղվաներեն[6][8][9] այբուբենների ստեղծողն է։
Մաշտոցի կյանքի ու գործունեության վերաբերյալ կան վավերական աղբյուրներ, այդ թվում նրա ժամանակակից և դեպքերի ականատես Կորյունի «Վարք Մաշտոցի», նաև Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու, Կարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները (շուրջ 30 հին և միջնադարյան աղբյուրներ)։