From Wikipedia, the free encyclopedia
Մաոիզմ (չինարեն՝ 毛泽东思想, փինյին՝ Máo Zédōng sīxiǎng), Մաո Ցզե Դունի կողմից մշակված մարքսիզմ-լենինիզմի տարբերակ՝ Չինաստանի Հանրապետության և հետագայում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ագրարային և նախաարդյունաբերական հասարակությունում սոցիալիստական հեղափոխություն իրականացնելու համար։ կազմավորվել է 20-րդ դարի 50-ական թվականների վերջին։ Մաոիզմի առաջացումը անմիջականորեն կապված Է Մաո Ցզե Դունի գործունեության հետ։ ՉԿԿ IX համագումարում (1969) մաոիզմ պաշտոնապես հայտարարվեց որպես Չինաստանի կոմկուսի «տնտեսական-գաղափարական հիմք», «արդի դարաշրջանի մարքսիզմ-լենինիզմ»։ Տվյալ գնահատականը հաստատվեց նաև ՉԿԿ X (1973) և XI (1977) համագումարներում։
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Մաոիզմի և մարքսիզմ–լենինիզմի փիլիսոփայական տարբերությունն այն էր, որ նախաարդյունաբերական հասարակություններում պրոլետարիատի փոխարեն հեղափոխական ավանգարդ էր համարվում գյուղացիությունը։ Պնդում է, որ սոցիալիզմի պայմաններում, ներառյալ նրա հասուն փուլը, զարգացման կապիտալիստական ու սոցիալիստական ուղիների միջև տեղի է ունենում մշտական պայքար, ուր առկա է «կապիտալիզմի վերականգնման վտանգ», որը կանխելու համար անհրաժեշտ են «հեղափոխություններ»։ Նման «հեղափոխության» տիպար էր 60-ական թվականների 2-րդ կեսին Մաոի ղեկավարությամբ կազմակերպված այսպես կոչված կուլտուրական հեղափոխությունը։
Կոմունիստական բանվորական կուսակցությունների 1969 թվականի Մոսկվայի միջազգային խորհրդակցության պատվիրակությունները դեմ արտահայտվեցին ուսմունքին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 262)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.