![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/67/Moritz_Moszkowski.jpg/640px-Moritz_Moszkowski.jpg&w=640&q=50)
Մաուրիցի Մոշկովսկի
լեհ դաշնակահար, կոմպոզիտոր, մանկավարժ / From Wikipedia, the free encyclopedia
Մաուրիցի Մոշկովսկի (լեհ.՝ Maurycy Moszkowski, օգոստոսի 23, 1854(1854-08-23)[1][2][3][…], Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[4] - մարտի 4, 1925(1925-03-04)[1][4], Փարիզ[4]), լեհ դաշնակահար, կոմպոզիտոր, մանկավարժ։ Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամ (1899)։ Սովորել է Դրեզդենի և Բեռլինի կոնսերվատորիաներում։ Առաջին ելույթը կայացել է 1873 թվականին համերգներ է տվել Բեռլինում, Փարիզում, Վարշավայում, Լոնդոնում, հանդես է եկել նաև որպես դիրիժոր։ 1897 թվականից ապրել է Փարիզում։ Որպես կոմպոզիտոր և կատարող հայտնի է եղել իր սալոնային-վիրտուոզ ստեղծագործություններով, որոնցից ամենանշանավորը դաշնամուրային զուգանվագի համար գրված «Իսպանական պարեր»-ն է։ Մանկավարժական պրակտիկայում իրենց նշանակությունը պահպանել են Մոշկովսկու «15 վիրտուոզ էտյուդներ»-ը։ Գրել է նաև օպերա, բալետ, «ժաննա դ’Արկ» սիմֆոնիկ պոեմը, երգեր։
Մաուրիցի Մոշկովսկի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 23, 1854(1854-08-23)[1][2][3][…] |
Ծննդավայր | Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[4] |
Մահացել է | մարտի 4, 1925(1925-03-04)[1][4] (70 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[4] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Բեռլինի գեղարվեստի համալսարան և Շտերնի անվան կոնսերվատորիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր և երաժշտագետ |
Ստորագրություն![]() | |
![]() |